Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն՝ Անտառային կոմիտեի անտառների և անտառային հողերի կառավարման վարչության պետի (ծածկագիրը` 15-1-25.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին

14.09.2022

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե
27 դեկտեմբերի 2018 թվականի N 1554-Ն

Հայտարարություն՝ Անտառային կոմիտեի անտառների և անտառային հողերի կառավարման վարչության պետի (ծածկագիրը` 15-1-25.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին


ՄՐՑՈՒՅԹԻ ՏԵՍԱԿ Արտաքին

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1.դիմում(առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6.լուսանկար՝ 3X4 չափսի:

Անտառային կոմիտեի անտառների և անտառային հողերի կառավարման վարչության պետի պետի (ծածկագիրը` 15-1-25.1-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է փաստաթղթերը ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով՝
https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:


Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Անտառային կոմիտե (հասցե՝ ք. Երևան, Արմենակյան 129) Անձնակազմի կառավարման բաժին։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՋՆԱԺԱՄԿԵՏ 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թ․
ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԱՄՍԱԹԻՎ 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022թ․

ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԺԱՄ 11:00

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
Ք․Երևան, Տերյան 89:

ԹԵՍՏԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
90 րոպե

ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

• « Խնդրի լուծում»

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Բարեվարքություն»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
• «Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)»

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Որոշումների կայացում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf


ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

ՀՀ Սահմանադրություն
(հոդվածներ՝ 2-8, 89-122, 164)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
(հոդվածներ` 10-38)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
«Հանրային ծառայության մասին» օրենք
(հոդվածներ 1-17, 31-53)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141524
ՀՀ Անտառային օրենսգիրք
(հոդվածներ 2-25, 32-47)
https://www.arlis.am/
ՀՀ Հողային օրենսգիրք
(հոդվածներ 1-32)
https://www.arlis.am/
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք,
(բաժին 3, հոդվածներ՝ 85-187)
https://www.arlis.am/
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան . Տեքստային խմբագրիչներ, §1.2,Տեքստային խմբագրիչներ, §1.5,1. Տեքստային խմբագրիչներ, §1.3,Համակարգչային հմտություններ, §2.2,2. Համակարգչային հմտություններ, §2.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ․, էջ 74 ,էջ 94 , էջ 245, էջ 246,էջ 247, 248, էջ 250, Հղումը http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ, գլուխ 13, էջ 90-94, էջ 98, էջ 105,գլուխ 14, էջ 108- 122,գլուխ 22, էջ 147
Հղումը՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ
19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 թ․ ժ․ 10:00

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
Անտառային կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ):

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓ
Հարցարան

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ
Երեք հարյուր տասը հազար ութ հարյուր հիսունութ (310.858) դրամ

ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ
m_badalyan64@mail.ru
ՀԱՍՑԵ
ք. Երևան, Արմենակյան 129
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
010/65-09-66


Հավելված N 3
Հաստատված է
Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարի
2022 թ. հունիսի 15-ի N 87-Ա հրամանով


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

1.Ընդհանուր դրույթներ
1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Անտառային կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) անտառների և անտառային հողերի կառավարման վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետ (ծածկագիրը` 15-1-25.1-Ղ3-1)
1.2. Ենթակա և հաշվետու է
Վարչության պետը անմիջական ենթակա և հաշվետու է Կոմիտեի նախագահին:
1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ
Վարչության պետին անմիջական ենթակա և հաշվետու են Վարչության աշխատողները:
1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության պետի տեղակալը կամ գլխավոր մասնագետներից մեկը:
1.5. Աշխատավայրը
Հայաստան, ք.Երևան, Նորք-Մարաշ վարչական շրջան, Ա.Արմենակյան 129
2.Պաշտոնի բնութագիր
2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1. Ապահովում է պետական անտառային պաշարների արդյունավետ օգտագործման և այլ ծրագրերի մշակումը՝ համագործակցելով նաև միջազգային համապատասխան կառույցների հետ․
2. ապահովում է մասնակցություն անտառային բնագավառի ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ֆինանսական ռազմավարության մշակման, հատկացված ֆինանսական միջոցների կառավարման, ինչպես նաև դրանից բխող ներդրումային ծրագրերի նախապատրաստման և իրականացման, պայմանագրերի կնքման աշխատանքներին.
3. ապահովում է մասնակցություն գիտահետազոտական աշխատանքների, անտառային արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր փորձի ներդրման կազմակերպմանը.
4. ապահովում է մասնակցություն պետական անտառների անտառաշինության աշխատանքների կազմակերպմանը և հսկողության իրականացմանը.
5. ապահովում է անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտի մթերումն իրականացնելու համար փաստացի ուսումնասիրություններ կատարելու և եզրակացություններ տրամադրելու նպատակով մասնագիտական հանձնա¬ժողովների ստեղծման և եզրակացությունների համաձայն տարեկան իրականացվելիք հատումների ծավալների հաստատման կազմակերպման աշխատանքները.
6. ապահովում է պետական անտառային հողերում վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակումը և կազմակերպումը.
7. ապահովում է անտառային հողերի և անտառների՝ ըստ նպատակային նշանակության դասա¬կարգելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
8. ապահովում է պետական անտառների վերականգնման և անտառապատման, ինչպես նաև սելեկցիոն-սերմնային տնտեսության վարման, ագրոանտառաբուծության, տնկարանային տնտեսության ընդլայնման, անտառամելիորատիվ միջոցառումների իրականացումը.
9. ապահովում է մասնակցություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական անտառների կամ անտառային հողերի նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի ձեռքբեր¬ման համաձայնության տրամադրմանը.
10. ապահովում է մասնակցություն անտառներում և անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների համար համաձայնության տրամադրմանը.
11. ապահովում է Կոմիտեի ենթակայությանը հանձնված անտառային հողերում գտնվող՝ բնության հատուկ պահպան¬վող տարածքների կառավարումը.
12. ապահովում է սահմանված կարգով անտառատնկարկներն անտառների շարքը փոխադրելու հետ կապված գործառույթների իրականացումը.
13. ապահովում է շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա անտառավերականգնման, անտառապատման, անտառային ճանապարհների կառուցման և վերանորոգման նախագծերի, անտառային ոլորտին վերաբերող այլ փաստաթղթերի վերաբերյալ համաձայնության տրամադրումը.
14. ապահովում է պետական անտառային տնտեսությունների վարման կազմակերպումը.
15. ապահովում է պետական անտառների արտադրողականության բարձրացման, անտառավերա-կանգնման, անտառապատման և դրանց խնամքին ուղղված պետական նպատակային ծրագրերի իրականացման կազմակերպումը.
16. ապահովում է Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպու¬թյուն¬ների և հիմնարկների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
17. ապահովում է անտառների պահպանության բնագավառում տեղեկատվության հավաքագրում և ամփոփումը.
18. ապահովում է աջակցություն համայնքային անտառների ստեղծմանն ու զարգացմանը.
19. ապահովում է հանգստի, զբոսաշրջության, այդ թվում՝ էկոտուրիզմի զարգացման ծրագրերի մշակումն ու իրականացումը.
20. ապահովում է աջակցություն ագրոանտառաբուծության զարգացմանը.
21. ապահովում է օրենքով սահմանված դեպքերում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին եզրակացության տրամադրումը.
22. ապահովում է պետական մարմիններում և կազմակերպություններում անտառային ոլորտին վերաբերվող հարցերի քննարկմանը մասնակցություն.

Իրավունքները`
• Կոմիտեի նախագահին ներկայացնել կարծիք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական անտառների կամ անտառային հողերի նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի ձեռքբեր¬ման համաձայնության տրամադրման վերաբերյալ.
• Կոմիտեի նախագահին ներկայացնել կարծիք անտառներում և անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների համար համաձայնության տրամադրման վերաբերյալ.
• Կոմիտեի նախագահին ներկայացնել կարծիք գիտահետազոտական աշխատանքների, անտառային արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր փորձի ներդրման վերաբերյալ.
• համապատասխան մարմիններից պահանջել անտառշինական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն.
• առաջադրել թեկնածուներ տարբեր միջգերատեսչական հանձնաժողովներում ներգրավելու համար․
• Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունից պահանջելու ներկայացնել անհրաժեշտ հիմնավորումներ, փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն.
• շահագրգիռ կողմից պահանջել շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության եզրակացություն.
• Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպության ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպել առաջացած խնդիրների լուծման շուրջ աշխատանքային մասնագիտական քննարկումներ.
• Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունից պահանջելու ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ.
• համապատասխան շահագրգիռ մարմիններից ստանալու մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ․
• իր լիազորությունների շրջանակներում հրավիրել խորհրդակցություններ՝ մասնակից դարձնելով կոմիտեի աշխատակիցների, մասնագետների և փորձագետների.
• մասնակցել պետական մարմիններում և կազմակերպություններում անտառային ոլորտին վերաբերվող հարցերի քննարկմանը։

Պարտականությունները`

• ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը և Կոմիտեի նախագահին ներկայացնել համապատասխան մասնագիտական առաջարկություններ.
• մշակել պետական անտառային պաշարների արդյունավետ օգտագործման և այլ ծրագրեր՝ համագործակցելով նաև միջազգային համապատասխան կառույցների հետ
• ուսումնասիրել անտառային բնագավառի ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ֆինանսական ռազմավարության մշակման, հատկացված ֆինանսական միջոցների կառավարման, ինչպես նաև դրանից բխող ներդրումային ծրագրերի նախապատրաստման և իրականացման, պայմանագրերի կնքման աշխատանքների ընթացքը
• սահմանել հսկողություն պետական անտառների անտառշինության աշխատանքների կազմակերպման և իրականացման վրա.
• սահմանել հսկողություն մասնագիտական հանձնաժողովների ստեղծման և տարեկան իրականացվելիք հատումների ծավալների ներկայացման նկատմամբ.
• սահմանել հսկողություն պետական անտառային հողերում վնասատուների և հիվանդություննների դեմ պայքարի միջոցառումների իրականացման նկատմամբ.
• Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպու¬թյուն¬ներին ցուցաբերել մասնագիտական աջակցություն պետական անտառային տնտեսությունների վարման, տնկարանային տնտեսության ընդլայնման հարցերի վերաբերյալ և Կոմիտեի նախագահին ներկայացնել համապատասխան առաջարկություններ
• ստուգել համապատասխան մարմիններից սահմանված կարգով ներկայացված անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի ամբողջականությունը.
• Կոմիտեի նախագահին ներկայացնել համապատասխան առաջարկություններ և ցուցաբերել մասնագիտական աջակցություն կոմիտեի ենթակայությանը հանձնված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման հարցերի վերաբերյալ.
• սահմանված կարգով ընթացք տալ համապատասխան մարմինների կողմից ներկայացված հարցադրումներին.
• Կոմիտեի նախագահին ներկայացնել համապատասխան առաջարկություններ անտառտնկարկներն անտառի շարքը փոխադրելու հարցերի վերաբերյալ.
• շահագրգիռ կողմից ստացված շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա տրամադրել համաձայնություն.
• Կոմիտեի նախագահին ներկայացնել համապատասխան առաջարկություններ անտառների վերականգնման, ագրոանտառաբուծության, անտառներն ու անտառային հողերն ըստ նպատակային նշանակության դասակարգման հարցերի վերաբերյալ.
• կազմակերպել պետական անտառների արտադրողականության բարձրացման, անտառավերա-կանգնման, անտառապատման և դրանց խնամքին ուղղված պետական նպատակային ծրագրերի աշխատանքները.
• հսկել օրենքով սահմանված դեպքերում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին եզրակացության տրամադրման աշխատանքները.
• կատարել անտառների պահպանության, պաշտպանության, օգտագործման և անտառվերականգնման մասով ներկայացված հաշվետվությունների վերլուծություն.
• համայնքային անտառների ստեղծման, ագրոանտառաբուծության և էկոտուրիզմի զարգացման ծրագրերի իրականացման համար Կոմիտեի նախագահին ներկայացնել առաջարկութուններ:
3.Պաշտոնին ներկայացվող պահանջներ

3.1. Կրթություն, որակավորման աստիճանը

ուղղություն գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն
ոլորտ անտառային տնտեսություն

կամ

ուղղություն ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
ոլորտ ճարտարագիտություն
ենթաոլորտ շրջակա միջավայրի պահպանություն
մասնագիտություն շրջակա միջավայրի պահպանություն


կամ
ուղղություն բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն
ոլորտ շրջակա միջավայր գիտություններ երկրի մասին



3.2. Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3. Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձառություն
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ բնապահպանության բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ`
1. Աշխատակազմի կառավարում
2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
3. Որոշումների կայացում
4. Ծրագրերի կառավարում
5. Խնդրի լուծում
6. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ`
1. Փաստաթղթերի նախապատրաստում
2. Ժամանակի կառավարում
3. Բանակցությունների վարում
4. Կոնֆլիկտների կառավարում
5. Փոփոխությունների կառավարում
6. Բողոքների բավարարում
7. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
4.Կազմակերպական շրջանակ
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է համապատասխան մարմնի մեկ ոլորտի համար իրավասու կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի մեկ ոլորտի համար իրավասու կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի տվյալ մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության վրա ազդեցություն և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց և մարմինների վրա ազդեցություն։
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը և մարմինը:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման խնդիրները և դրանց տալիս լուծումներ։


ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

Թեստային առաջադրանքի ձևերը Հարցը կամ խնդիրը Օրինակ
1. Ճիշտ պատասխանի ընտրություն Նշեք ճիշտ պատասխանը Ո՞վ է հաստատում խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը:
Ա. «ՀՀ վարչապետը»
Բ. «Տեսչական մարմնի ղեկավարը»
Գ. «ՀՀ կառավարությունը»
Դ. «Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը»:
2. Այլընտրանքային ընտրություն Պատասխանեք «Այո» կամ «Ոչ» Ճիշտ է արդյո՞ք, որ իրավական ակտում լրացումները կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:
Պատասխան՝
«Այո»
«Ոչ»
3. Համապատաս-խանության որոշում Դասավորեք ըստ համապատասխանության՝ ձախ սյունակի բառերին համապատասխան աջ սյունակի հայերեն համարժեքները:
1. Պրեզենտացիա
2. Մենեջմենթ
3. Տոտալիտարիզմ
4. Լիբերալիզմ
Ա. Շնորհանդես
Բ. Ազատականություն
Գ. Ամբողջատիրություն
Դ. Կառավարում

Պատասխան՝
1) 1-Ա, 2-Բ, 3-Դ, 4-Գ
2) 1-Դ, 2-Ա, 3-Գ,4-Բ
3) 1-Ա, 2-Դ, 3-Գ, 4-Բ
4) 1-Բ, 2-Գ, 3-Դ, 4-Ա
4. Հաջորդակա-նության որոշում Դասավորեք ճիշտ հերթականությամբ Դասավորեք շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ՝
Ա. կիրակի
Բ. երեքշաբթի
Գ. շաբաթ
Դ. երկուշաբթի
Պատասխան՝
1) Ա, Բ, Գ, Դ
2) Դ, Բ, Գ, Ա
3) Գ, Դ, Ա, Բ






Հասցե` ք. Երևան,Արմենակյան-129

Հեռ..` +(374) 10651738

Վեբ կայք` forestcommittee.am

Էլ. փոստ`