Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ 00464251 կատարողական վարույթով պարտապան Արմեն Պոստոլոկյանին պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում համապարտ կ/վ 09201360, 09201368, 09201321, 09201349

11.01.2023

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` ՀԿԱԾ Լոռու մարզային բաժին
«ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 28, 28.1 և քաղ դատ օր-ի 95 հոդվ 2 մաս

Ինեկոբանկ ՓԲ ընկերության ընդդեմ Արմեն Նորայրի Պոստոլակյանի, Նորայր Պոստոլակյանի, Նվարդ Դալլաքյանի, Կարեն Պոստոլակյանի և Ալինա Պոստոլակյանի՝ բաժինն առանձնացնելու անհնարինության կամ համասեփականատերերի կողմից բաժինը գնելու առաջարկությունից հրաժարվելու դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարի 1/5-րդ մասի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասով հայցը բավարարել:
Հրապարակային սակարկություններով վաճառել ՀՀ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի 1-ին փող. Թիվ 8 բնակելի տունը՝ ստացված գումար բաշխելով համատեղ սեփականատերերի բաժիններին համաչափ՝ բռնագանձում տարածելով Արմեն Նորայրի Պոստոլակյանի 1/5 բաժնի վրա:
Արմեն Նորայրի Պոստոլակյանից հօգուտ Ինեկոբանկ ՓԲ ընկերության բռնագանձել 8000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 117.600 ՀՀ դրամ՝ որպես վճարված փորձաքննության համար:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:

Հասցե` ք․Վանաձոր, Գ․Նժդեհի 16

Հեռ..` +374 60 716 534

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`