Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հովիկ Մեսրոպյանին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայանալիք գործի քննությանը հրավիրելու մասին ծանուցագիր, կից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

17.02.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդված

«ԴԱՆԻ ՖԱՐՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՏՆՕՐԵՆ ՀՈՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ
ՀՀ, Ք․ ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, Մ․ՄԱԶՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 5/28
ՀՀ, Ք․ ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ՆՈՐԱՇԵՆ ԹՂՄ․/Շ/37/67

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2023 թվականի փետրվարի 27-ին ժամը 10։00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2022 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ ՎՎ-1533-Ա և ՎՎ-1534-Ա հրամաններով հարուցված վարչական վարույթների արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը, որը տեղի կունենա ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան փողոց 129 հասցեում։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Կից տրամադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը։
Առդիր՝ 5 էջ։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ



Կատարող՝ Ելենա Խեչիկյան
Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն
010 65 05 53 (26)

Հասցե` ք․ Երևան Արմենակյան 129

Հեռ..` 010-65-55-03,

Էլ. փոստ`