Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳՈՒՅՔԻ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ

21.02.2023

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժին
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 28, 28.1 և ՀՀՔաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԱՐԱԴ/1191/02/16 կատարողական թերթի համաձայն պետք է Մարտիրոս Արշակյանից և մյուսներից համապարտության կարգով հօգուտ << ԿԱՄՈՒՐՋ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 3.441.491 ՀՀ դրամ և տոկոսներ:
Պարտապաններից անհրաժեշտ է բռնագանձել նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար՝ բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսի չափով:
Վերը նշված կատարողական թերթի պահանջը կատարելու նպատակով անհրաժեշտ է ուղղակի վաճառքի ներկայացնել պարտապան Մարտիրոս Աշրակյանին պատկանող՝ 1973թ-ի արտադրության, ՎԱԶ 2102 մակնիշի, 21 ՕՕ 093 համարանիշի ավտոմեքենան, որը համաձայն կատարողական վարույթում առկա նյութերի՝ հանդիսանում է նրա կնոջ՝ Արմենուհի Գրիգորյանի հետ համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույք:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` 060-713-522

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`