Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արկադիա Արթուրիկի Եղիազարյանի նկատմամբ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելու մասին ծանուցում

02.03.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին պարբերություն, 227-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ներկայացված նյութերի՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին Մոսկվա-Երևան թիվ 4323 չվերթի ընթացքում ՀՀ քաղաքացի Արկադիա Արթուրիկի Եղիազարյանի (ք. Երևան, Անդրանիկի 62շ կից ապօրինի շինություն) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ «Ռեդ Վինգզ» ավիաընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտի, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2022 թվականի դեկտեմբերի 30-ին կազմված թիվ 66 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արկադիա Արթուրիկի Եղիազարյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434203

Էլ. փոստ`