Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 14.03.2023թ. կայացած նիստի

14.03.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 14.02.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 14.02.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների 1-ին կետով «Թնդանոթ» խաղի անցկացման կարգում կատարվող լրացումը հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ՝ կիրառելի է արդյոք «Քեշաութ 50%» հնարավորությունը «Ավտո Բեթ» ռեժիմով խաղի դեպքում:
- Կանոնակարգի լրացումների 2-րդ կետով «Քրաշ» խաղի անցկացման կարգում կատարվող լրացումը հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ՝ կիրառելի է արդյոք «Քեշաութ 50%» հնարավորությունը «Ավտոխաղ» ռեժիմով խաղի դեպքում:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 16.02.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 16.02.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետև Կանոնակարգի լրացում) տալ համաձայնություն վերապահումով նշյալ թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների 1-ին կետով լրացվող «Ֆուտբոլ Գրիդ» խաղի անցկացման կարգում հստակեցնել, թե ինչ սկզբունքով են դարպասի վրա պատահականորեն ընտրվում միավորները:
- Կանոնակարգի լրացումների 2-րդ կետով լրացվող «Դինամիտ պտուտակախաղ» խաղի անցկացման կարգում հստակեցնել, թե ինչ սկզբունքով են պատահականորեն ընտրվում մեկ կամ մի քանի «Պայթուցիկ թվեր»:
- Կանոնակարգի լրացումների 2-րդ կետով լրացվող «Դինամիտ պտուտակախաղ» խաղի անցկացման կարգում հղում է կատարվում «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի 12.1 «ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂԵՐ» ենթակետի՝ «Դասական Պտուտակախաղ» խաղի կանոններին, ուստի անհրաժեշտ է լրացվող «Դինամիտ պտուտակախաղ» խաղն ավելացնել 12.1 ենթակետում:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 17.02.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 17.02.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն:
4. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 03.03.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 03.03.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին և փոփոխություններին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ և փոփոխություններ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների և փոփոխությունների 1-ին կետով «Խաղադրույքներ ֆուտբոլում» 4.7 կետում լրացվող՝ «Մրցախաղում (խաղակեսում) ընտրված խաղացողներից ով կստանա կարմիր (դեղին քարտ)» խաղադրույքի տեսակի հաշվարկին վերաբերող դրույթը չի համապատասխանում Կանոնակարգի հեռացումների և զգուշացումների հետ կապված խաղադրույքների հաշվարկման կանոնին:
- Կանոնակարգի լրացումների և փոփոխությունների 2-րդ կետով «Խաղադրույքներ ֆուտբոլում» 4.7 կետում լրացվող՝ «Ընտրված խաղացողների կատարված գոլային փոխանցումների թվի վրա՝ «Տոտալ շատ(քիչ) տոտալի թվից» խաղադրույքի տեսակի հաշվարկին վերաբերող դրույթներում առկա է հակասություն՝ մի դեպքում նշվում է, որ գոլային փոխանցում կարող է համարվել նաև այն դեպքը, երբ 11-մետրանոց հարվածով կամ ուղիղ տուգանային հարվածով գրանցվում է գոլ (փոխանցումը վերագրվում է 11- մետրանոց կամ տուգանային հարված կատարող խաղացողին), մյուս դեպքում նշվում է, որ ուղղակիորեն իրացված տուգանային հարվածը, ինչպես նաև 11-մետրանոց ուղիղ հարվածները գոլային փոխանցումներ չեն համարվում:
5. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 06.03.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի ա) կետով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 06.03.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունները (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ) մերժել հետևյալ հիմքով.
- Կանոնակարգի փոփոխությունների 7-րդ կետով Կանոնակարգի «Խաղադրույքներ ընդունելու հիմնական կանոններ» 4.5 կետի 4.5.4 ենթակետում կատարվող փոփոխության մեջ նշվում են խաղային հաշիվների անբարեխիղճ կամ ոչ նպատային օգտագործման դեպքերը, մասնավորապես՝ «պարբերաբար վճարահաշվարկային էլեկտրոնային համակարգերով խաղային հաշիվների համալրում, ելքագրում և այլն», ինչը հակասում է «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2 հոդվածի 4-րդ մասով սահմանված այն նորմին, համաձայն որի՝ անկանխիկ գործարքները պետք է իրականացվեն միայն բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով:
Միաժամանակ առաջարկում ենք Կանոնակարգում՝ բուքմեյքերական գրասենյակներում և ինտերնետային կայքի միջոցով տոտալիզատորի մասնակիցների դրամական միջոցների մուտքագրմանը և ելքագրմանը վերաբերող բոլոր այն դրույթները, որոնք վերաբերվում են դրամական միջոցների մուտքագրման և ելքագրման ձևերին և միջոցներին համապատասխանեցնել «Վիճակախաղերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5.2 հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված պահանջներին:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`