Դավիթ Սաշայի Կարեյանին վարչական վարույթի լսումներին մասնակցելու վերաբերյալ ծանուցում
10.04.2023
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է ներկայացվել 2023 թվականի փետրվարի 5-ին Մոսկվա-Երևան թիվ 785 չվերթի ընթացքում ՀՀ քաղաքացի Դավիթ Սաշայի Կարեյանի (հաշվառման հասցե՝ Գեղարքունիկի մարզ, Գավառ համայնք, Գավառ քաղաք, Հ. Աբրահամյան 4 փ., 2 նրբ., տուն 3.) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ ««ՅուտԷյր» Ավիաընկերություն» ԲԲ ընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտը, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի փետրվարի 5-ին կազմված արձանագրությունը:
Ներկայացված նյութերի հիման վրա Կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում 2023 ապրիլի 20-ին ժամը 12.30-ին Ձեզ հրավիրում ենք Կոմիտեի վարչական շենք (սենյակ 307, հեռ +37460434270) մասնակցելու կայանալիք լսումներին՝ քննարկվող փաստական հանգամաների վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար:
Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։
Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան
Հեռ..` +37460434203
Էլ. փոստ`