Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Նարեկ Լևոնի Գասպարյանի նկատմամբ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելու մասին ծանուցում

18.04.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին պարբերություն, 227-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ներկայացված նյութերի՝ 2023 թվականի փետրվարի 3-ին Կալուգա-Երևան թիվ A4 709 չվերթի ընթացքում ՀՀ քաղաքացի Նարեկ Լևոնի Գասպարյանի (Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Մեխակյան փ., 92 տուն) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ ««ԱԶԻՄՈՒՏ» Ավիաընկերություն» բաժնետիրական ընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտի, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի փետրվարի 3-ին կազմված թիվ 5 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նարեկ Լևոնի Գասպարյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434203

Էլ. փոստ`