Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

10.05.2023

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 1554-Ն որոշում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 67-30.10-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 18-ին, ժամը 10:30-ին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կորյուն 15), մուտքը անձնագրով կամ նույնականացման քարտով):
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 67-30.10-Մ6-1) քաղաքացիական ծառայության պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1.անձնագիր և/կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք,
2. կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ, ատեստատ,
3.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ առկայության դեպքում,
4.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական,
5.համառոտ CV:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան. կոնկրետ հարցերի միջոցով մասնակցի գիտելիքների, ունակությունների, հմտությունների և վարքագծի գնահատում» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը՝ 139 776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:
Աշխատավայրի հասցեն է՝ ՀՀ, Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Նարեկացու 18/1։
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է՝ 2023 թվականի մայիսի 15-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1, հեռախոսահամար՝ (010) 515-637, էլեկտրոնային փոստի հասցե՝ liana.aloyan@gov.am):

Հասցե` ք․Երևան, Կորյունի 15

Հեռ..` +37415-48-48-48

Էլ. փոստ`