Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի ընտրության մրցույթի անցկացման վերաբերյալ

18.05.2023

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ կառավարության 12․01․2023թ․ թիվ 37-Ն և ՀՀ վարչապետի 03․02․2023թ. թիվ 112-Ա որոշումներ

2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2023թ․ ապրիլի 3-ից։ Համաձայնագրի դրույթների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից պետք է սահմանվի Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատոր, որը կլինի իրավասու ԵԱՏՄ այլ անդամ պետությունների իրավասու ազգային օպերատորների և ՀՀ իրավասու մարմինների հետ փոխգործակցության համար (իրավասու օպերատոր)։ Մրցույթը կիրականացվի Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023թ. փետրվարի 3-ի թիվ 112-Ա որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից` մասնակիցների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12 -ի թիվ 37-Ն որոշմամբ և Հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապատասխանության գնահատման միջոցով:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1. Մրցույթի մասնակցության հայտ (ձևը կցվում է)՝ լրացված և ստորագրված, որը պետք է ներառի հայտ ներկայացրած կազմակերպության (Ա/Ձ) անվանունը, ՀՎՀՀ-ն, պետական գրանցման հասցեն, ղեկավարի անունը և ազգանունը, պաշտոնը, անձնագրի սերիա-համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն
2. ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի թիվ 37-Ն որոշմամբ և Հանձնաժողովի կողմից հաստատված Օպերատորին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը
3. Մանրամասն տեղեկատվություն ներկայացված պահանջներին համապատասխանող՝ տեղորոշման կապարակնիքների միջոցով հետագծելիության ապահովման համակարգի և կիրառվող տեղորոշման կապարակնիքների (մանրամասն տեխնիկական չափորոշիչներ, բնութագրեր) վերաբերյալ
4. Նախագծի կառավարման պլան, որը կներառի բոլոր պահանջների ապահովմանն ուղղված աշխատանքների նկարագրություն՝ համապատասխան ժամկետներով
5. Տեղեկատվություն ծառայությունների ակնկալվող արժեքների վերաբերյալ
6. Մրցույթին համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) մասնակցելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև համատեղ գործունեության պայմանագիրը։ Հայտի գնահատման ժամանակ հաշվի կառնվեն համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները։ Համատեղ գործունեության պայմանագրի կողմը (կողմերը) չի (չեն) կարող նույն ընթացակարգին ներկայացնել առանձին հայտ (հայտեր)
7. Այլ լրացուցիչ փաստաթղթեր (ըստ անհրաժեշտության):
Հայտերը պետք է ներկայացվեն հայտարարաության հրապարակումից 18 աշխատանքային օր հետո։ Հայտերը կընդունվեն միայն 2023 թվականի հունիսի 15-16-ը ներառյալ՝ ժամը 9:00-18:00-ը: Հայտերը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ՊԵԿ քարտուղարության պետ Անի Բարխուդարյանին՝ ՀՀ, ք. Երևան, Խորենացի 3,7 հասցեով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել +374 10 304972, +374 10 304953 հեռախոսահամարներով կամ գրել ruzanna_kusikyan@customs.am էլ. փոստի հասցեով:
Օպերատորին և համակարգին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հայտի ձևը ներկայացված են սույն հայտարարությանը կից ներկայացվող փաստաթղթերում։

Հասցե` ք. Երևան, Խորենացի 3,7

Հեռ..` +37410304972

Էլ. փոստ`