Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՈՐՈՇՈՒՄ 11 ապրիլի 2023թ. № Հ(180) 2023-001-01/1-Ա ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

31.05.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչական իրավախախտման մասին ՀՀ օրենք

ՈՐՈՇԵՑԻ

1. «ԳՐԱՆՏ ՌՈԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները՝
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ գյուղում գտնվող տարածքում շահագործվող «bhk GREEN HOUSE TSSKG/ TS EN 303-1-2-3» մակնիշի, սերիական համարը՝ 149 «Ջեռուցման կաթսա» տեսակի արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցման չներկայացնելու համար նշանակել տուգանք` 1.000.000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամի չափով։
2. Սույն որոշման 1-ին կետով կիրառված տուգանքը՝ 1․000․000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամի չափով պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին՝ սույն որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը բողոքարկելու դեպքում՝ բողոքն առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում Տեսչական մարմին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
4. Տուգանքը սահմանվաճ ժամկետում չվճարելու դեպքում, սույն որոշման անբողոքարկելի դառնալու պահից, գումարը օրենքով սահմանված կարգով ենթակա է բռնագանձման հարկադիր եղանակով։

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 0606666668

Վեբ կայք` https://www.utfsib.am/hy

Էլ. փոստ`