Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դավիթ Հրանտի Ավդալյանի նկատմամբ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելու մասին ծանուցում

02.06.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին պարբերություն, 227-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ներկայացված նյութերի՝ 2023 թվականի մարտի 29-ին ««Վիզ Էյր» Աբու-Դաբի» ավիաընկերության Աբու Դաբի-Երևան թիվ 5W 7013 թռիչքի ընթացքում ՀՀ քաղաքացի Դավիթ Հրանտի Ավդալյանի /ծնված՝ 10.07.2002թ., անձնագիր՝ BA3694472, տրված՝ 18.04.2022 թ-ին, 007-ի կողմից, հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան քաղաք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Զաքարիա Քանաքեռցու փ., 32 Ա շ., 14 բն./ կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ ավիաընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտի, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի մարտի 29-ին կազմված թիվ 20 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Դավիթ Հրանտի Ավդալյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434265

Վեբ կայք` www.gdca.am

Էլ. փոստ`