Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 06.06.2023թ. կայացած նիստի

06.06.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 10.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 10.05.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ՎԽ-026 լիցենզիա) կողմից 29.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 29.05.2023թ. ներկայացված «ՎԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 10.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 10.05.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների 12.109. կետով լրացվող Ֆանքի Թայմ (Funky Time) խաղի նկարագրության մեջ անհրաժեշտ է նշել լրացուցիչ բոնուսային բազմապատկիչների միջակայքը (որոնք կարող են հատկացվել անիվի պատահականորեն ընտրված հատվածներին):
- Կանոնակարգի լրացումների «Բոնուսային խաղ Բար (BAR)» մասում անհրաժեշտ է նշել խաղի բազմապատկիչների և լրացուցիչ բազմապատկիչների միջակայքը:
- Կանոնակարգի լրացումների «Բոնուսային խաղ Սթեյին Ըլայվ (STAYIN ALIVE)» մասում անհրաժեշտ է հստակեցնել 90 գունավոր գնդակների նկարագրությունը՝ նշելով 1 քայլանոց, 2 քայլանոց և սև գնդակների քանակը:
- Կանոնակարգի լրացումների «Բոնուսային խաղ Դիսկո կամ ՎիԱյՓի Դիսկո (DISCO, VIP DISCO» մասում անհրաժեշտ է նշել բազմապատկիչների միջակայքը, ինչպես նաև նշել շահումը որոշելու կարգը:
4. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 11.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 11.05.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն:
5. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 24.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 24.05.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:
6. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ՎԽ-024 լիցենզիա) կողմից 24.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 24.05.2023թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունները և լրացումները (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ) մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 7-րդ կետով ավելացվող «Ընդհատված և հետաձգված իրադարձությունների հաշվարկման կարգը» 5.2 կետում ավելացվող «Վճռում/Վերավճռում» 5.2.4 ենթակետում նշված՝ «Եթե համապատասխան կառավարող մարմնի կողմից ոչ մի պաշտոնական արդյունք հասանելի չէ կամ եթե կազմակերպիչը որոշում է, որ տրված տեղեկատվությունը սխալ է, արդյունքը որոշվում է կազմակերպչի կողմից (գործելով ողջամտորեն) օգտագործելով անկախ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը» դրույթն անընդունելի է և կարող է վտանգել մասնակիցների իրավունքները և օրինական շահերը («Լիցենզավորման մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների պահանջ), քանի որ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն որոշել որևէ իրադարձության արդյունք կամ օգտվել իր կողմից նշված տեղեկատվական աղբյուրից բացի այլ աղբյուրներից: Միաժամանակ առաջարկում ենք նշել, որ պաշտոնական տեղեկատվության բացակայության դեպքում խաղադրույքը վերադարձվի 1 գործակցով:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 12-րդ կետով ավելացվող «Ընդհատված և հետաձգված իրադարձությունների հաշվարկման կարգը» 5.2 կետում ավելացվող 5.2.9 ենթակետում նշված «Եթե կա ապացույց, որ մրցավազքը, մրցախաղը կամ իրադարձությունը կեղծվել է, կազմակերպիչը մինչև ցանկացած հետագա հետաքննության արդյունքը, իրավունք է վերապահում հետաձգելու վճարումը՝ սպասելով մինչև համապատասխան մարմինների (օրինակ՝ խաղային և սպորտային մարմինների, ֆինանսական հաստատությունների, իրավապահ մարմինների և այլն) ցանկացած հետագա հետաքննության արդյունքների և, ի վերջո, այդ իրադարձության վրա խաղադրույքները չեղյալ հայտարարելու:» վերաբերյալ դրույթը չի համապատասխանում «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն պարտադիր դրույթներին, որոնք պետք է նշվեն վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում և կարող են կարգավորվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով՝ կողմերի միջև ծագած քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման միջոցով:
Միաժամանակ ստորև ներկայացնում ենք նաև Կանոնակարգի փոփոխություններում և լրացումներում առկա թերությունները և անճշտությունները.
Ներկայացված Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների.
- այն մասերում, որտեղ նշված է «ընտրություններ» բառը և դրա տարբեր հոլովումները, անհրաժեշտ է նշել «Վիճակախաղերի մասին» օրենքում օգտագործվող համապատասխան տերմինով (կատարված խաղադրույքներ):
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 8-րդ կետով ավելացվող «5.2.5 Վերավճռում և սխալներ» ենթակետի 4-րդ պարբերության վերջում անհրաժեշտ է ավելացնել դրույթ, համաձայն որի՝ Կազմակերպիչը կարող է վերահաշվարկել կատարված խաղադրույքները, եթե խաղադրույքներ ընդունելիս կատարված սխալները, խաղերի խափանումները տեղի չեն ունեցել կազմակերպչի մեղքով:
- 10-րդ կետով ավելացվող «Ընդհատված և հետաձգված իրադարձությունների հաշվարկման կարգը» 5.2 կետում ավելացվող 5.2.7 ենթակետում նշված «եթե թիմը/անհատը/մասնակիցը, որը միանշանակ հաղթում է ցանկացած պատճառով լինի անհասանելի խաղադրույք կատարելու համար, կիրառելի իրադարձության մեջ այլ ընտրությունների վրա խաղադրույքները կմնան ուժի մեջ (այսինքն կվճռվեն որպես տանուլ տրված)» դրույթի սահմանումը անհասկանալի է և հստակեցման կարիք ունի:
- 22-րդ կետով Կանոնակարգի «Խաղադրույքների հիմնական տեսակները» 5.4 կետի «Խաղադրույքներ խաղի ընթացքում (Live)» 5.4.14 ենթակետում ավելացնել դրույթ, համաձայն որի՝ եթե մասնակիցը խաղադրույք՝ կատարելիս չի օգտվել առաջարկվող 2 լրացուցիչ հնարավորություններից և ոչ մեկով, ինչպես նաև ծանուցվելով գործակիցների փոփոխության մասին չի ցանկանում կատարել փոփոխություն տոմսում, ապա մինչև իրադարձության ավարտը խաղադրույքը կհաշվարկվի խաղադրույքը կատարելու պահին սահմանված գործակցով:
- 24-րդ կետով փոփոխվող ենթակետում «5.5» («ՔեշԱութ») համարակալման փոխարեն անհրաժեշտ է նշել «5.5.1», և որի 2-րդ պարբերության մեջ նշված «ժամանակ» բառից առաջ անհրաժեշտ է նշել «ցանկացած» բառը:
- 27-րդ կետով փոփոխվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի «Ֆուտբոլ» 6.1 կետի 6.1.12 ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել, թե ովքեր են լրահոսի մատակարարները, ինչ գործառույթ են իրականացնում, ինչպես նաև՝ «Անգլիայի չեմպիոնատ» մասում «OPTA» բառի փոխարեն անհրաժեշտ է նշել պաշտոնական հրապարակման աղբյուրը, այսինքն՝ կայքի հասցեն:
- 36-րդ կետով ավելացվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի «Ֆուտբոլ» 6.1 կետի 6.1.76/1 ենթակետում նշված «6.1.76 Համակցված հարվածներ...» արտահայտության փոխարեն անհրաժեշտ է նշել «6.1.76/1 Համակցված հարվածներ...» արտահայտությունը:
- 42-րդ կետով ավելացվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի «Ֆուտբոլ» 6.1 կետի համարակալումն անհրաժեշտ է հստակեցնել՝ «6.1.155» կետի փոխարեն նշելով «6.1.156», ինչպես նաև՝ կետի վերջում ավելացվող տեքստի առաջին պարբեր ության մեջ անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ գործարքի մասին է խոսքը և երրորդ պարբերության՝ «...կազմակերպիչը կվճռի այն ակումբով, որը խաղացողի հետ կնքել է մշտական պայմանագիր.» արտահայտությունը:
- 44-րդ կետով փոփոխվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի «Բասկետբոլ» 6.3 կետի 6.3.9 ենթակետում նշված «մրցավազքը» բառն անհրաժեշտ է փոխարինել «մրցախաղը» բառով:
- 46-րդ կետով նախատեսվում է ավելացնել Կանոնակարգի «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.3 «Բասկետբոլ» կետի 6.3.12 ենթակետ, սակայն Կանոնակարգում 6.3.12 ենթակետ առկա է, հետևաբար անհրաժեշտ է հստակեցնել 49-րդ կետով ավելացվող ենթակետի համարակալումը:
- 49-րդ կետով ավելացվող ենթակետում նշված «5.4.1/1» («Խաղի կանոններ» (Հիմնական) 5-րդ մասի 5.4 կետ «Խաղադրույքների հիմնական տեսակները») համարակալման փոխարեն անհրաժեշտ է նշել «6.4.1/1» («Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.4 կետ «Ավտոմրցարշավ և Մոտոմրցարշավ»):
- 51-րդ կետով ավելացվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.4 «Ավտոմրցարշավ և Մոտոմրցարշավ» կետի 6.4.5.17 ենթակետում նշված «Մենք իրավունք ենք վերապահում հանելու համարժեքը (c)՝ չմասնակցող վարորդների վրա կատարված խաղադրույքների գումարների վերադարձն արտացոլելու համար:» նախադասությունն անհրաժեշտ է հստակեցնել:
- 62-րդ կետով փոփոխվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի «Հանդբոլ» 6.12 կետի 6.12.3 ենթակետում նշված «մրցավազքը» բառն անհրաժեշտ է փոխարինել «մրցախաղը» բառով:
- 64-րդ կետով ավելացվող «Բռնցքամարտ, Ընդհանուր մենամարտեր, Մարտեր առանց կանոնների» 6.10 կետի՝
ա) 6.10/1 «Բռնցքամարտի կանոններ» ենթակետում նշված «Մրցանակի Մարտիկ» և «Մրցանակային մարտիկ» արտահայտություններն անհրաժեշտ է նշել միանման:
բ) «6.10/1.2 UFC/MMA Կանոններ» վերնագրի փոխարեն անհրաժեշտ է նշել «6.10/2 UFC/MMA Կանոններ»:
- 70-րդ կետով ավելացվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.18.2/2 ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել «... և եռակողմանի, և երկկողմանի մրցախաղերի հաղթողի խաղադրույքները» արտահայտությունը:
- 72-րդ կետով փոփոխվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.20 «Հեծանվասպորտ, ձմեռային մարզաձևեր (բիաթլոն, դահուկավազք և այլն)» կետի «6.20.2» համարակալման փոխարեն հավանաբար անհրաժեշտ է նշել «6.20», քանի որ Կանոնակարգի 6.20 ենթակետում են նշված սպորտաձևերի անվանումները, ինչպես նաև՝ անհրաժեշտ է նշել ավելացվող բոլոր խաղերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության աղբյուրները:
- 76-րդ կետով ավելացվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.21 «Թեթև աթլետիկա» կետում ավելացվող 6.21.2/2 ենթակետում անհրաժեշտ է նշել պաշտոնական տեղեկատվության աղբյուրը:
- 77-րդ կետով ավելացվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.21 «Թեթև աթլետիկա» կետում ավելացվող 6.21.2/3 ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել, թե որոնք են այլ աթլետիկայի իրադարձությունները, ինչպես նաև նշել պաշտոնական տեղեկատվության աղբյուրը:
- 88-րդ կետով ավելացվող «Առանձնահատուկ սպորտաձևերի կանոններ» 7.4-րդ մասում ավելացվող 7.4.4 ենթակետի («Գթասրտության կանոններ») բովանդակությունն անհասկանալի է և հստակեցման կարիք ունի:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 010800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`