Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 19.06.2023թ. կայացած նիստի

19.06.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 23.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 23.05.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Անդար Բահար» խաղի անցկացման կարգով նախատեսված «Ջոկեր»/«Հիմնական խաղաքարտ»-ի համագույնի վրա» հավելյալ շահման տարբերակի համար խաղադրույքի ընդունումն անհասկանալի է, քանի որ, ըստ խաղի անցկացման կարգի՝ «Ջոկեր/Հիմնական» խաղաքարտը խաղավարի կողմից երեսով վերև տեղադրվում է համապատասխան դիրքում խաղափուլի սկզբում մինչև խաղադրույքների ընդունումը, այսինքն՝ խաղացողները տեղեկացված են լինում այդ խաղաքարտի երանգից:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 24.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 24.05.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը համաձայնություն տալ:
3. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ԻՇԽ-005 լիցենզիա) կողմից 25.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 25.05.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների 1-ին կետով «Լայվ Խաղեր» 5.2 ենթակետում ավելացվող «Փլեյտեք Սոֆտվեյր Լիմիթեդ» պրովայդերի անվանումն անհրաժեշտ է ավելացնել նաև «Խաղի կանոններ» 5-րդ կետում նշված պրովայդերների ցանկում:
4. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ԻՇԽ-005 լիցենզիա) կողմից 25.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 25.05.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ «Սլոթ Խաղեր» 5.1 ենթակետում ավելացվող «Փլեյտեք Սոֆտվեյր Լիմիթեդ» պրովայդերի անվանումն անհրաժեշտ է ավելացնել նաև «Խաղի կանոններ» 5-րդ կետում նշված պրովայդերների ցանկում:
5. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 26.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 26.05.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումներով ներկայացված «Ատլանտիս» խաղի անցկացման կարգում հստակեցնել.
ա) յուրաքանչյուր շահման տարբերակի (2, 3 կամ 5 ձող) համար սահմանված շահման բազմապատկիչների միջակայքը, և արդյոք խաղացողները մինչև խաղադրույք կատարելը տեղեկացված են լինում դրանց մասին,
բ) յուրաքանչյուր շահման տարբերակի համար նախատեսված հրումների և օղակների քանակը,
գ) շահումը որոշելու կարգը, քանի որ մի դեպքում նշվում է, որ շահումը որոշվում է տվյալ ձողի համար սահմանված բազմապատկիչը խաղադրույքի գումարով բազմապատկելու միջոցով, իսկ մյուս դեպքում՝ ձողի վրա տեղակայված օղակի համար սահմանված շահման բազմապատկիչը խաղադրույքի գումարով բազմապատկելու միջոցով, այսինքն՝ ստացվում է, որ բացի յուրաքանչյուր շահման տարբերակի (2,3 կամ 5 ձող) համար սահմանված բազմապատկիչներից խաղում կիրառվում են նաև օղակների համար բազմապատկիչներ,
դ) բոնուսային խաղի անցկացման կարգը:
6. Հիմք ընդունելով «ՊՈԼԻՄԵՐ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ (ԽՏ-013 լիցենզիա) կողմից 08.06.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ՊՈԼԻՄԵՐ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ կողմից 08.06.2023թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`