Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայկ Սարգսի Բարեղամյանին վարչական վարույթի լսումներին մասնակցելու վերաբերյալ ծանուցում

03.07.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին և 38-րդ հոդվածներ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է ներկայացվել 2023 թվականի մայիսի 28-ին Դորտմունդ-Երևան թիվ W6 4425 չվերթի ընթացքում ՀՀ քաղաքացի Հայկ Սարգսի Բարեղամյանի (հաշվառման հասցե՝ Արարատի մարզ, Արտաշատ համայնք, Նորաշեն բնակավայր,Գարեգին Նժդեհ փ., 38 տուն.) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ «ՎԻԶ ԷՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտը, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի մայիսի 28-ին կազմված արձանագրությունը:
Ներկայացված նյութերի հիման վրա Կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում 2023 հուլիսի 14-ին ժամը 11.30-ին Ձեզ հրավիրում ենք Կոմիտեի վարչական շենք (սենյակ 307, հեռ +37460434270) մասնակցելու կայանալիք լսումներին՝ քննարկվող փաստական հանգամաների վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար:
Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434265

Էլ. փոստ`