Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ «ԱՆՆԱ ԲԱԴԵՅԱՆ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ

04.07.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված

«ԱՆՆԱ ԲԱԴԵՅԱՆ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ
ՀԱՍՑԵ՝ ՄԱՐԶ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ, Ք․ ՎԱՐԴԵՆԻՍ,
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Փ./23
Ք. ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ ԶԵՅԹՈՒՆ, Կ․ ՈՒԼՆԵՑՈՒ ՓՈՂ․
59/5 ՇԵՆՔ, 3 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հաշվի առնելով 2023 թվականի հունիսի 21-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ Տեսչական մարմին) ստացված Ձեր 18․06․2023թ․դիմումը՝ տեղեկացնում եմ, որ այն բավարարվել է և վարչական իրավախախտման վաույթի արձանագրության կազմման օրը տեղափոխվել է 2023 թվականի հուլիսի 10-ին, ժամը 11։00-ին։ Նշված օրը Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա Տեսչական մարմնում՝ ք․ Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փողոց 129 հասցեում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վարչական իրավախախտման վաույթի արձանագրության կազմման օրը և ժամը փոփոխման ենթակա չեն։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը։
Կից տրամադրվում են Ձեր կողմից դիմումով պահանջված վարչական իրավախախտման վաույթի նյութերը ՝ 14 էջ և 1 զիպ ֆայլ։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Վեբ կայք` https://www.hlib.am/

Էլ. փոստ`