Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կամո Սարդարի Բազիկյանին վարչական վարույթի լսումներին մասնակցելու վերաբերյալ ծանուցում

06.07.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին և 38-րդ հոդվածներ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է ներկայացվել 2023 թվականի հունիսի 2-ին Նովոռոսիյսկ-Երևան թիվ G6 436 չվերթի ընթացքում ՀՀ քաղաքացի Կամո Սարդարի Բազիկյանի (հաշվառման հասցե՝ Արարատի մարզ, Արարատ համայնք, Արարատ քաղաք, Խանջյան փ., 26 շ., 7 բն.) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ ««Ֆլայ Արնա» Հայկական ազգային ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտը, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի հունիսի 3-ին կազմված թիվ 39 արձանագրությունը:
Ներկայացված նյութերի հիման վրա Կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում 2023 հուլիսի 11-ին ժամը 12.00-ին Ձեզ հրավիրում ենք Կոմիտեի վարչական շենք (սենյակ 307, հեռ +37460434270, +37460434271) մասնակցելու կայանալիք լսումներին՝ քննարկվող փաստական հանգամաների վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար:
Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434265

Վեբ կայք` www.gdca.am

Էլ. փոստ`