Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի ընտրության վերաբերյալ

07.07.2023

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ կառավարության 12․01․2023թ․ թիվ 37-Ն և ՀՀ վարչապետի 03․02․2023թ. թիվ 112-Ա որոշումներ

ՀՀ կառավարության 12.01.2023թ. թիվ 37-Ն որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի ընտրության ընթացակարգի» համաձայն անցկացված մրցույթի արդյունքներով ՀՀ վարչապետի 03.02.2023թ. թիվ 112-Ա «Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» որոշման համաձայն ստեղծված հանձնաժողովի կողմից «ԱրմՋիՓիԷս» ՍՊ ընկերությունը ընտրվել է Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատոր, որն իրավասու է ԵԱՏՄ այլ անդամ պետությունների իրավասու ազգային օպերատորների և ՀՀ իրավասու մարմինների հետ փոխգործակցության համար։

Հասցե` Մովսես Խորենացու 3, 7, Երևան 0015, Հայաստան

Հեռ..` +37410304972

Էլ. փոստ`