Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Ա.Բ.Ա. ՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրեն Արամո Բադեյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1194 որոշում

07.08.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59 հոդված

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230, 279, 281, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Որոշեցի

1․ Արամո Բադեյանին՝ որպես խախտում թույլ տված անձ, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները խախտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված Ացետիլսալիցիլաթթու 500մգ (դեղահատեր N10, սերիա՝ 2070322, պիտանիության ժամկետ՝ 04.2026, դրոշմապիտակի սերիա` Շ1257887115 – 1 բլիստեր) 1 (մեկ) անվանում դեղը իրացնելու համար ենթարկել վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝ 1․000․000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ վարչական տուգանքի:
2.Սույն որոշումը ծանուցել Ա.Բ.Ա ՖԱՐՄ» ՍՊԸ տնօրեն Արամո Բադեյանին` ՀՀ Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս, Վ. Համբարձումյան փողոց տուն 23 հասցեով (անձնագրային տվյալները՝ նույնականացման քարտ 1410980294, տրված՝ 24․02․2023, 007-ի կողմից)։
3.Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4.Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5.Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝




ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`