Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԴԱՆԻ ՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրեն Հովիկ Մեսրոպյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին 2023 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1375 որոշում

11.09.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59 հոդված

Եզրափակիչ մաս

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230, 279, 281, 283-րդ հոդվածներով, և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի

1. Հովիկ Գևորգի Մեսրոպյանին (անձնագրային տվյալներ՝ AS0395631, տրված՝ 15.10.2018 թվականին, 012-ի կողմից)՝ որպես խախտում թույլ տված անձի․
1) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները խախտելու համար.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով (մինչև ՀՕ-35-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ), օրենքի խախտմամբ Հայաստանի Հանրապետություն «Սիրդալուդ 2 մգ դեղահատեր N 30, սերիա՝ LX91780222, պիտանիության ժամկետ՝ 01․2025 – 1 փաթեթ» դեղի ներմուծման համար ենթարկել վարչական տույժի՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 1 (մեկ) անվանում դեղի համար՝ 100․000 (հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները խախտելու համար.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով (մինչև ՀՕ-35-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ), օրենքի խախտմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված «Սիրդալուդ 2 մգ դեղահատեր N 30, սերիա՝ LX91780222, պիտանիության ժամկետ՝ 01․2025 – 1 փաթեթ» դեղի իրացման համար ենթարկել վարչական տույժի՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 1 (մեկ) անվանում դեղի համար՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
3) Վարչական տուգանքի ընդհանուր գումարը կազմում է 200․000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ։
2. Սույն որոշումը ծանուցել Հովիկ Գևորգի Մեսրոպյանին (հասցե՝ ք Երևան, Աջափնյակ,Նորաշեն թղմ․ /Շ/37/67 անձնագրային տվյալներ՝ AS0395631, տրված՝ 15.10.2018 թվականին, 012-ի կողմից), ինչպես նաև ք. Երևան, Աջափնյակ, Մ․ Մազմանյան փողոց 5/28 հասցեով։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4․ Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5․ Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։

ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`