Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 19.09.2023թ. կայացած նիստի

19.09.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ (ԻՇԽ-006 լիցենզիա) կողմից 23.08.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ կողմից 23.08.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը և լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն և լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
Կանոնակարգի փոփոխության և լրացումների՝
- 10.2.9 կետով լրացվող «Քրեյզի քոին ֆլիփ» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հստակեցնել, թե որոնք են 7 վճարային նշանները և դրանց համընկնումների դեպքում ինչ է տեղի ունենում խաղադրույքի հետ, ինչպես նաև նշել «Scatter» նշանի բազմապատկչի նվազագույն արժեքը:
- 10.2.12 կետով լրացվող «Սվիթ Բոնանզա Քենդիլենդ» խաղի անցկացման կարգի.
ա) «Sweet Spins» լրացուցիչ խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է սահմանել դրույթ, ըստ որի՝ որոշ պայմանանշանների համընկնումների համար, կախված բազմապատկիչներից (1 և ավելի ցածր), խաղացողներին վերադարձվում է խաղադրույքից որոշակի գումար, որը չի հանդիսանում շահում:
բ) «Candy Drop» լրացուցիչ խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է նշել բազմապատկիչների և/կամ գումարվող թվերի միջակայքը:
- 10.2.15 կետով լրացվող «Քեշ օր քրաշ» խաղի անցկացման կարգից պարզ չէ, թե խաղացողը, «Վերցնել կեսը» որոշումը կայացնելուց հետո, արդյոք շարունակելու է խաղալ խաղափուլը շահած գումարի մյուս կեսով:
- 10.2.17 կետով լրացվող «Մոնոպոլիա, Բիգ բոլեր» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է նշել «3 նետում» և «5 նետում» բոնուսային խաղափուլերի անցկացման և շահումը որոշելու կարգերը:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 30.08.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 30.08.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների 12.117. կետով լրացվող «Գոնզոյի Գանձերի Քարտեզ» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ բոնուսային բազմապատկիչների մասին է խոսքը, ինչպես նաև նշել դրանց միջակայքը:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 31.08.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 31.08.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:
4. Հիմք ընդունելով «ԿՈԲԱԼՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (ԽՏ-012 լիցենզիա) կողմից 06.09.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-ր դ հոդվածի 3-րդ մասով՝ «ԿՈԲԱԼՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից 06.09.2023թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`