Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ՝ «ԷՆԵՐԳՈ ՇԻՆ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ ՊԱՐՈՆ ՌԱՖՖԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.10.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1 ՀՈԴՎԱԾ

«ԷՆԵՐԳՈ ՇԻՆ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ
ՊԱՐՈՆ ՌԱՖՖԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
ք. Երևան, Նոր-Նորք, Միկոյան փ., շ. 4, 12 բն.


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը և հաշվի առնելով թիվ 290823-2186 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2023 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 10։30-ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու վերոնշյալ վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (քաղաք Երևան, Ա.Արմենակյան 129, 5-րդ հարկ):
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանիչի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը։


ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ



Կատարող՝ Մհեր Մհերյան
հեռ. 65-05-53 (23)

Հասցե` ք.Երևան, Ա. Արմենակյան 129

Հեռ..` 374-10) 65-05-53

Էլ. փոստ`