Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում՝ Տեսչական մարմնում 2023 թվականի օգոստոսի 23-ին հարուցված թիվ Վ/Դ-385 վարչական վարույթը կարճել՝ Էլյա Ղիասյանի կողմից դիմումից գրավոր հրաժարվելու հիմքով:

11.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-385 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և հաշվի առնելով քաղաքացի Էլյա Ղիասյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի օգոստոսի 23-ին հարուցվել է թիվ Վ/Դ-385 վարչական վարույթը` «Երևանի «Հայբուսակ» Համալսարան» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասի պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով, հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի N 1060-Ա հրամանի համաձայն Ընկերության քաղաք Երևան, Աբելյան փողոց 6 հասցեում 2023 թվականի սեպտեմբերի 04-ից մինչև սեպտեմբերի 08-ը ներառյալ նախատեսված էր իրականացնել զննում։
Մինչ զննումը փաստացի սկսելը քաղաքացի Էլյա Ղիասյանը 2023 թվականի սեպտեմբերի 04-ի դիմումով Տեսչական մարմնին հայտնել է, որ իր կողմից ներկայացված պահանջը բավարարվել է, ուստի խնդրել է հարուցված վարչական վարույթը կարճել։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 3-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Տեսչական մարմնում 2023 թվականի օգոստոսի 23-ին հարուցված թիվ Վ/Դ-385 վարչական վարույթը կարճել՝ Էլյա Ղիասյանի կողմից դիմումից գրավոր հրաժարվելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման «Երևանի «Հայբուսակ» համալսարան» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Հարությունյանին (էլ. փոստ։ haybusak@gmail.com) և դիմումատու Էլյա Ղիասյանին (էլ. փոստ։ elya.ghiasyan@gmail.com):

ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`