Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ՝ «ՕԼ ԻՆ ԲԱՐ» ՍՊԸ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԹԻՎ 1525 ՈՐՈՇՈՒՄ)

13.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾ




«13» սեպտեմբեր 2023թ. ք. Երևան


Որոշում N__
Վարչական տույժ նշանակելու մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմնի) ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանս ուսումնասիրելով.
1. Վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու մասին 2023 թվականի հուլիսի 28-ի N ՎՎ-2017-Ա հրամանը,
2. «ՕԼ ԻՆ ԲԱՐ» ՍՊԸ-ում 2023 թվականի օգոստոսի 02-ին իրականացված զննման արձանագրությունը,
3․ 2023 թվականի օգոստոսի 04-ի N 280723-1989 վարչական վարույթը կարճելու մասին N 2043 որոշումը,
4․ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու 2023 թվականի օգոստոսի 08-ի N 03/17580-2023 և օգոստոսի 16-ի 03/183000-2023 ծանուցագրերը,
5․ Վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի օգստոսի 25-ի N 1497 արձանագրությունը,
6․ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու վերաբերյալ 2023 թվականի օգստոսի 25-ի N 03/19050-2023 ծանուցագիրը։

Պարզեցի
1. Նկարագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 45-րդ հոդվածի 5-րդ մասով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի հուլիսի 25-ին ստացված թիվ /70-3/45277-2023 գրությունը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 7-րդ ենթակետը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հուլիսի 28-ի N ՎՎ-2017-Ա հրամանով հարուցվել է թիվ 280723-1989 վարչական վարույթ` «ՕԼ ԻՆ ԲԱՐ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ և 102-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի օգոստոսի 02-ին «ՕԼ ԻՆ ԲԱՐ» ՍՊԸ-ի գործունեության՝ ք․ Երևան, Պուշկինի 49 հասցեում իրականացվել է զննում:
Ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը՝
1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի հուլիսի 25-ին ստացված թիվ /70-3/45277-2023 գրությունը և արձանագրությունը,
2 Ընկերության տնօրեն Սուրեն Թորոսյանի 02.08.2023 թվականի գրավոր հայտարարությունը։
Արդյունքում պարզվել է, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ 2023 թվականի մաիսի 02-ի դրությամբ Յոհան Սալվադոռ Արևալոը և Անդրեյ Գուսևը աշխատել են Ընկերությունում առանց աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի։ 2023 թվականի մաիսի 02-ից հետո Յոհան Սալվադոռ Արևալոը և Անդրեյ Գուսևը Ընկերությունում այլևս չեն աշխատել, հետևաբար վերջիններիս հետ չեն կնքվել աշխատանքային պայմանագրեր։
Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի օգոստոսի 25-ին կազմվել է N 1497 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության տեղի և ժամի մասին ծանուցագրի հետ պատշաճ ձևով ծանուցվել է Ընկերության տնօրեն Սուրեն Թորոսյանին, ինչպես նաև 2023 թվական սեպտեմբերի 06-ին տեղադրվել է ՀՀ ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ։ Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
2023 թվականի սեպտեմբերի 13-ին Տեսչական մարմնում ք. Երևան, Ա. Արմենակյան 129 հասցեում նշանակված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը Սուրեն Թորոսյանը չի ներկայացել և չի ներկայացրել է միջնորդություն գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ։

Պատճառաբանական մաս

Վարչական մարմինը հաստատված է համարում, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ 2023 թվականի մայիսի 02-ի դրությամբ Յոհան Սալվադոռ Արևալոը և Անդրեյ Գուսևը աշխատել են Ընկերությունում առանց աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Ընկերության տնօրեն Սուրեն Թորոսյանը (անձնագիր տվյալները– AU 0560278, տրված 2021-12-23, 003-ի կողմից):
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Սուրեն Թորոսյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Սուրեն Թորոսյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես Ընկերության տնօրեն՝ պաշտոնատար անձ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է` տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
2. Եզրափակիչ մաս

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230, 279, 281, 283-րդ հոդվածներով, և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝
Որոշեցի
1. Ընկերության տնօրեն Սուրեն Թորոսյանին (անձնագիր տվյալները– AU 0560278, տրված 2021-12-23, 003-ի կողմից), որպես խախտում թույլ տված անձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու համար, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական տուգանքի` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար, ընդամենը 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2. Սույն որոշումը ծանուցել Ընկերության տնօրեն Սուրեն Թորոսյանին՝ ք. Երևան, Շերամի փ. 87շ. 68 բն., էլ․փոստ TOROSYAN371@GMAIL.COM։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։


ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ


ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.

Որոշումը ստացա _________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
_________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում __________________________________________________________________________________________________________________
Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատի

Հասցե` ք. Երևան, Արմենակյան 129

Հեռ..` 010-65-05-53

Էլ. փոստ`