Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ ՎԴ-338 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված


ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ ՎԴ-338 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Թամարա Գրիգորյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի օգոստոսի 07-ին հարուցվել է թիվ ՎԴ-338 վարչական վարույթը` «ՌՈՅԱԼ ՊԼԱԶԱ» ՍՊԸ-ում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ, 130-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասով, հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 08-ի թիվ 933-Ա հրամանի հիման վրա մասնագետների կողմից օգոստոսի 09-ից մինչև օգոստոսի 18-ը ներառյալ «ՌՈՅԱԼ ՊԼԱԶԱ» ՍՊԸ-ում (հասցե՝ քաղաք Երևան, Մ. Սարյան փ., 9 շ.) նախատեսվել է իրականացնել զննում։
Մինչ զննման ավարտը՝ 2023 թվականի օգոստոսի 17-ին քաղաքացի Թամարա Գրիգորյանը գրավոր դիմել է Տեսչական մարմնին՝ խնդրելով իր դիմումը թողնել անհետևանք։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ


1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի օգոստոսի 07-ին հարուցված թիվ ՎԴ-338 վարչական վարույթը կարճել՝ Թամարա Գրիգորյանի կողմից դիմումից գրավոր հրաժարվելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման «ՌՈՅԱԼ ՊԼԱԶԱ» ՍՊԸ-ի տնօրեն Արմինե Սմբատյանին (էլ. փոստ՝ royalplaza2006@gmail.com), քաղաքացի Թամարա Գրիգորյանին (էլ. փոստ՝ kgrigoryan006@gmail.com )։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`