Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՍԿՅԱ ԻՐԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ

23.10.2023

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
№ 417-Ն որոշում

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 15.02.2023թ. թիվ 229 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի
23.10.2023թ. որոշմամբ:
Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ' Ծառայություն) հայտարարում է մրցույթ՝ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթների իրականացման շրջանակներում ոսկյա իրերի և թանկարժեք քարերի շուկայական արժեքի գնահատման ծառայություններ մատուցելու համար:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ունի նշված ծառայությունները մատուցելու իրավունք:
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճենը, սահմանված կարգով տրված ոսկյա իրերի շուկայական արժեքի գնահատում կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գնահատման աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք (աշխատակիցների քանակ և գնահատողների որակավորման փաստաթուղթ), ինչպես նաև գնային առաջարկ ըստ ներկայացված ձևաչափի (ձևաչափը կցվում է): Հայտը ներկայացվում է անձի կողմից՝ սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին Ծառայության՝ Քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 22.11.2023թ. ժամը՝ 18:00-ն, դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 27.11.2023թ. ժամը՝ 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության՝ Երևան քաղաքի և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթներով ոսկյա իրերի գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիր:

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հասցե` Հալաբյան 41 ա

Հեռ..` 060713591

Էլ. փոստ`