Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.10.2023

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժին
‹‹Դատական ակտերի հարկադիր կատարման մասին›› ՀՀ օրենքի 28, 28.1, 28-րդ հոդվածներով

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԱՐԱԴ2/0367/02/20 կատարողական թերթի համաձայն պետք է ՀՀ Կոտայքի մարզի, Պռոշյան համայնքում գտնվող, 05.11.2003թ. տրված՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2349400 վկայականում նշված անշարժ գույքից առանձնացնել Ամալյա Հաբեթի Ղազարյանի ½ բաժինն՝ ըստ «Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոնի 03.11.2021թ. թիվ Ք-197-01-20 փորձագետի եզրակացության (ըստ եզրակացությանը կից հատակագծային հավելվածի տարբերակի, որը կցվում է վճռին) և դրա վրա տարածել բռնագանձում՝ թիվ ԱՐԱԴ/0112/02/18 քաղաքացիական գործով 28․02․2019թ․ վճռով սահմանված բռնագանձման ենթակա գումարի չափով:
Կատարողական վարույթների ուսումնասիրությամբ պարզվել է, որ ԱՐԱԴ/2/0367/02/20 քաղաքացիական գործով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2023թվականի փետրվարի 9-ին կայացված դատական ակտում թույլ տրված վրիպակը՝ կատարողական թերթի համարը, դատարանի կողմից ուղղվել է, սակայն արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուդով իրացնելու մասին հարկադիր կատարողի որոշման մեջ կատարողական թերթի պահանջը նշվել նախնական սխալ տարբերակով:

Հասցե` ք.Երևան Հալաբյան 41 Ա

Հեռ..` 060713-522

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`