Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ՝ ԹԻՎ 290823-2184 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՆՈՒՌԱ ՍԱՀԱԿՅԱՆ Ա/Ձ)

30.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՂԵԿԱՎԱՐ



N _____________________

“___ “ ______________ 2023թ.
0047 ՀՀ Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան 129
 (374-10) 65-05-53, 65-03-05
Էլ. փոստ info@hlib.am

ՈՐՈՇՈՒՄ No __________
ԹԻՎ 290823-2184 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 45-րդ հոդվածի 5-րդ մասով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի օգոստոսի 16-ին ստացված թիվ /70-4/50213-2023 գրությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) հարուցվել է վարչական վարույթ՝ Նուռա Սահակյան Ժորայի Ա/Ձ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ և 102-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասը, հարուցված վարչական վարույթի շրջանակներում մասնագետների կողմից 2023 թվականի սեպտեմբերի 01-ին Ընկերության ք. Երևան, Սեբաստիա փողոցի սկզբնամաս հասցեում այցելություն է իրականացվել, որի ժամանակ պարզվել է, որ վերը նշված հասցեում «ՆՈՒՌԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԺՈՐԱՅԻ» Ա/Ձ-ն գործունեություն չի իրականացնում։ 2023 թվականի սեպտեմբերի 04-ին այցելություն է իրականացվել ք. Երևան Աջափնյակ, Հալաբյան փ., 45/24 սակայն հասցեն փակ էր։
2023 թվականի ապրիլի 18-ին և 26-ին Տեսչական մարմնում նշանակվել են վարչական լսումներ, որոնց վերաբերյալ ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկվել են Նուռա Սահակյանին ք. Երևան Աջափնյակ, Հալաբյան փ., 45/24 հասցեով, սակայն ծանուցումները փոստային ծառայության կողմից հետ են վերադարձվել (հիմք` չպահանջված ձև CN 15 փոստային անդորագիր)։
Վարչական վարույթի ընթացքում ուսումնասիրվել են՝
1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի սեպտեմբերի 29-ի ստացված թիվ /70-4/58968-2023 գրությունը և արձանագրությունը,
2. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ /70-4/61616-2023 գրությամբ ստացված Էդուարդ Դավիթյանի գրավոր հայտարարությունը։
Տեսչական մարմինը 2023 թվականի սեպտեմբերի 26-ին դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ առկայության դեպքում տրամադրել տեղեկատվություն «ՆՈՒՌԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԺՈՐԱՅԻ» Ա/Ձ-ի ներկայումս կարգավիճակի, փաստացի գործունեության իրականացման հասցեի(ների) վերաբերյալ։
2023 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացվել է թիվ /70-4/58968-2023 գրությունը, համաձայն որի՝ Նուռա Սահակյան Ա/Ձ-ի փաստացի գործունեության հասցեն է ք. Երևան, Աջափնյակ թաղամաս, Հալաբյան փ. 45 շ., 24 բն., և 2023 թվականի մայիսի 03-ին հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն Նուռա Սահակյան Ա/Ձ-ի գործունեությունն անորոշ ժամանակով դադարեցնելու վերաբերյալ, Ընկերությունը ներկայումս գտնվում է ժամանակավոր դադարեցված կարգավիճակում։
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 2023 թվականի օգոստոսի 29-ին Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ թիվ 290823-2184 վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է 30 օրով։
Տեսչական մարմինը 2023 թվականի հոկտեմբերի 11-ին դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ առկայության դեպքում տրամադրել տեղեկատվություն Նուռա Սահակյան Ժորայի Ա/Ձ-ի աշխատող՝ Էդուարդ Դավիթյանի վերաբերյալ խախտումը հավաստող լրացուցիչ տեղեկատվություն և ապացույցներ ստանալու նպատակով (աշխատողի կողմից ներկայացված բացատրություն և այլն)։
2023 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացվել է թիվ /70-4/61616-2023 գրությունը և կից հայտարարության լուսապատճեն, համաձայն որի՝ Էդուարդ Դավիթյանը մի քանի օր է, ինչ աշխատում է Նուռա Սահակյանը Ա/Ձ-ում որպես խոհարար։
Վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների ուսումնասիրության արդյունքում վարչական մարմինը հաստատված է համարում, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ Էդուարդ Դավիթյանը 2023 թվականի մայիսի 02-ի դրությամբ Ընկերությունում աշխատել է առանց օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի։
Միաժամանակ վարչական մարմինը գտնում է, որ վերացել է սույն վարչական վարույթի արդյունքում վարչական ակտ (միջամտող) ընդունելու անհրաժեշտությունը՝ Ընկերության գործունեության ժամանակավոր դադարեցման, հետևաբար և Էդուարդ Դավիթյանի հետ աշխատանքային հարաբերությունները չշարունակելու (իրավիճակի փոփոխման) հիմքով։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքեով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը և նույն հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.

ՈՐՈՇԵՑԻ

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված թիվ 290823-2184 վարչական վարույթը կարճել՝ իրավիճակի փոփոխման հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն որոշումը ծանուցել Ա/Ձ Նուռա Սահակյանին, հասցե՝ ք. Երևան, Աջափնյակ, Հալաբյան փ., 45/24։


ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Արմենակյան 129

Հեռ..` 010-65-05-53

Էլ. փոստ`