Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ «ՍՈԼԱՐ ԻՔՍ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ ԱՐԵՎԻԿ ԱՆԱՆՅԱՆԻՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱԻՍԻՆ ԵՎ ՎԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (Վ/Դ-321)

30.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1-ՐԴ ՀՈԴՎԱԾ


N _____________________

“___ “ ______________ 2023թ.
0047 ՀՀ Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129
 (374-10) 65-05-53, 65-03-05
Էլ. փոստ՝ info@hlib.am

«ՍՈԼԱՐ ԻՔՍ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ
ՏԻԿԻՆ ԱՐԵՎԻԿ ԱՆԱՆՅԱՆԻՆ
Ք. ԵՐԵՎԱՆ ՅԱՆ ՌԱՅՆԻՍԻ Փ., Շ90/33
Ք. ԵՐԵՎԱՆ, ՈԹՈԹՎԵՆՑԻ Փ.Շ/5/ԲՆ. 17
samvel.tadevosyan@yahoo.com



ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2023 թվականի նոյեմբերի 07-ին, ժամը 10:45-ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու թիվ Վ/Դ-321 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված 2023 թվականի հոկտեմբերի 17-ին հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում, ք. Երևան, Ա. Արմենակյան 129 հասցեում:
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Առդիր՝ ՎԻՎ արձանագրություն։



ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ



Կատարող՝ Աննա Աղբալյան
հեռ. 65-05-53 (23)





ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ № ______

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«27» հոկտեմբեր 2023թ.

Ք. Երևան

Մենք՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Արմենակյան 129, հեռ․ 010650553) աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Արփինե Չափարյանը, մասնագետ Աննա Աղբալյանը և փորձագետ Մհեր Մհերյանը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 21-ի թիվ 1002-Ա հրամանի հիման վրա «ՍՈԼԱՐ ԻՔՍ» ՍՊԸ-ի ք. Երևան, Յան. Ռայնիսի փ./շ/90/33 հասցեում 2023թ․ օգոստոսի 22-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ նշանակվել է զննում։
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասը՝ հարուցված վարչական վարույթի շրջանակներում մասնագետների կողմից 2023 թվականի օգոստոսի 14-ին Ընկերության ք. Երևան, Յան. Ռայնիսի փ./շ/90/33 հասցեում այցելություն է իրականացվել, որի ժամանակ պարզվել է, որ վերը նշված հասցեն բնակարան է, որտեղ բնակիչ չկար։ 2023 թվականի օգոստոսի 22-ին այցելություն է իրականացվել ք. Երևան, Խորենացի 7ա շենք, սակայն հասցեն փակ էր, հարևանությամբ գտնվող խանութից տեղեկություն է ստացվել այն մասին, որ նշված հասցեում Ընկերությունը գործունեություն իրականացրել է, սակայն բավական ժամանակ է այն գտնվում է փակ վիճակում։
Վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է որ.
1. Խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 170-րդ հոդվածի 2-րդ մասի և 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ 2023 թվականի հունիսի 19-ին Դավիթ Շարոյանի աշխատանքային պայմանագիրը լուծելիս վերջինիս հետ չի կատարվել լրիվ վերջնահաշվարկ (գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ), որի արդյունքում` Դավիթ Շարոյանին չի վճարվել 2023 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամսվա համար հաշվարկած աշխատավարձերը՝ ընդհանուր գումարով 486.962 (չորս հարյուր ութսունվեց հազար ինը հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ և չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձը՝ 62.790 (վաթսուներկու հազար յոթ հարյուր իննսուն) ՀՀ դրամ։
Տվյալ իրավախախտման համար պատասխանատվություն է նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածով։
Խախտման համար պատասխանատու է`
1. Ազգանունը, Անունը, Հայրանունը – Անանյան Արեվիկ Ռոմանի։
2. Աշխատանքի վայրը, կազմակերպության գտնվելու վայրը - «ՍՈԼԱՐ ԻՔՍ» ՍՊԸ, ք. Երևան, Յան. Ռայնիսի փ./շ/90/33։
3. Զբաղեցրած պաշտոնը –տնօրեն։
4. Բնակության վայրը - ք. Երևան, Թոթովենցի փ./շ/5/բն. 17.։
5. Խախտման համար պատասխանատու անձի անձնագրային տվյալները– անձնագիր՝ 008926016, տրված 2017-01-12, 005-ի կողմից։
Իրավախախտողի բացատրությունը____________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
(իրավախախտում կատարած անձի ստորագրությունը)
_____________________________________________________________
Արձանագրություն կազմողի պաշտոն, անուն, ազգանուն _________________
ստորագրություն
_____________________________________________________________
Արձանագրություն կազմողի պաշտոն, անուն, ազգանուն _________________
ստորագրություն
_____________________________________________________________
Արձանագրություն կազմողի պաշտոն, անուն, ազգանուն _________________
ստորագրություն



Արձանագրությունը ստացա _________________________________________________________________
(իրավախախտող անձի ստորագրությունը, ստացման ամսաթիվը)
___________________________________________________________________________________

Արձանագրությունը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


Նշում արձանագրությունը պատվիրված նամակով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին, _______
____________________________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, անդորրագրի փոստային ծանուցագրի համարը)




Ծանոթություն
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267 հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:


Հասցե` ք. Երևան, Արմենակյան 129

Հեռ..` 010-65-05-53

Էլ. փոստ`