Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Տեսչական մարմնում 2023 թվականի օգոստոսի 9-ին հարուցված թիվ ՎԴ-351 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների համար ՍՄՏ ԲԵՍՏ ՍՊԸ-ի նախկին տնօրեն Սեպուհ Մխճեանին վարչական տույժ նշանակելու մասին թիվ1775 որոշում, 01.11.2023թ.

06.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

«01» նոյեմբերի 2023թ. ք. Երևան


Որոշում N ——

Վարչական տույժ նշանակելու մասին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանս, քննելով.
1. քաղաքացի Նունե Դոխոլյանի դիմումի հիման վրա Տեսչական մարմնում 2023 թվականի օգոստոսի 9-ին հարուցված թիվ ՎԴ-351 վարչական վարույթի նյութերը, այդ թվում՝ «ՍՄՏ-ԲԵՍՏ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության 2023 թվականի սեպտեմբերի 20-ի արձանագրությունը,
2. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման 2023 թվականի հոկտեմբերի 9-ի ծանուցագիրը,
3. վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1800 արձանագրությունը,
4. վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին 2023 թվականի հոկտեմբերի 20-ի ծանուցագիրը.


Պարզեցի
1.Նկարագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Նունե Դոխոլյանի դիմումը, Տեսչական մարմնում 2023 թվականի օգոստոսի 9-ին հարուցվել է թիվ ՎԴ-351 վարչական վարույթը` Ընկերությունում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ, 170-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը.
1. Նունե Դոխոլյանի աշխատանքային պայմանագիրը,
2. Նունե Դոխոլյանի աշխատանքից ազատման դիմումը և հրամանը,
3. Նունե Դոխոլյանի 2022 թվականի նոյեմբեր ամսվա աշխատավարձի փոխանցման հանձնարարականը,
Նունե Դոխոլյանի աշխատավարձի վճարման պարտավությունների վերաբերյալ Ընկերության կողմից տրամադրված տեղեկանքը։
Արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 192-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները, այն է՝
ա. Նունե Դոխոլյանի 2022 թվականի նոյեմբեր ամսվա աշխատավարձը՝ 107550 (հարյուր յոթ հազար հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամը վճարվել է 2022 թվականի դեկտեմբերի 22-ին,
բ. Նունե Դոխոլյանի հետ չի կատարվել վերջնահաշվարկ և չի վճարվել 2022 թվականի դեկտեմբեր ամսվա աշխատավարձը՝ 74778 (յոթանասունչորս հազար յոթ հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ և ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը՝ 30543 (երեսուն հազար հինգ հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ,
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջը, այն է՝ 2022 թվականի նոյեմբեր ամսվա աշխատվարձը սահմանված ժամկետից ուշ վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար Նունե Դոխոլյանին չի վճարվել տուժանք՝ վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
2022 թվականի հուլիսի 29-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 14-ը Ընկերության տնօրեն հանդիսացած Սեպուհ Մխճեանը պատշաճ կարգով ծանուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման տեղի և ժամանակի մասին։
2023 թվականի հոկտեմբերի 20-ին նշանակված վարչական իրավախախտման արձանագրության կազմմանը Սեպուհ Մխճեանը չի ներկայացել և չի ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու վերաբերյալ։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի հոկտեմբերի 20-ին կազմվել է թիվ 1800 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։
Սեպուհ Մխճեանը պատշաճ կարգով ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին։
2023 թվականի նոյեմբերի 1-ին նշանակված վարչական իրավախախտման գործի քննությանը Սեպուհ Մխճեանը չի ներկայացել և չի ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու վերաբերյալ։

2. Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը, հիմք ընդունելով գործում առկա փաստական հանգամանքները, այդ թվում՝ Ընկերությունում կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության 2023 թվականի սեպտեմբերի 20-ի արձանագրությունը, Ընկերության կողմից Նունե Դոխոլյանին ունեցած աշխատավարձի վճարման պարտավությունների վերաբերյալ տեղեկանքը, հաստատված է համարում, որ խախտվել են.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 192-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները, այն է՝
ա. Նունե Դոխոլյանի 2022 թվականի նոյեմբեր ամսվա աշխատավարձը՝ 107550 (հարյուր յոթ հազար հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամը վճարվել է 2022 թվականի դեկտեմբերի 22-ին,
բ. Նունե Դոխոլյանի հետ չի կատարվել վերջնահաշվարկ և չի վճարվել 2022 թվականի դեկտեմբեր ամսվա աշխատավարձը՝ 74778 (յոթանասունչորս հազար յոթ հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ և ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը՝ 30543 (երեսուն հազար հինգ հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ,
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջը, այն է՝ 2022 թվականի նոյեմբեր ամսվա աշխատվարձը սահմանված ժամկետից ուշ վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար Նունե Դոխոլյանին չի վճարվել տուժանք՝ վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է 2022 թվականի հուլիսի 29-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում «ՍՄՏ ԲԵՍՏ» ՍՊԸ-ի տնօրեն Սեպուհ Մխճեանը (նույնականացման քարտ 012440277, տրված 12.03.2020 թվականին 001-ի կողմից, հասցե՝ քաղաք Երևան, Տերյան փ., 52 շենք., 13 բն.)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Սեպուհ Մխճեանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 29-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 14-ը «ՍՄՏ ԲԵՍՏ» ՍՊԸ-ի տնօրեն Սեպուհ Մխճեանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է եկել որպես պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 411, 412,41.6, 961 հոդվածներով, 158 հոդվածի տասնիններորդ մասով, 1695, 1698 հոդվածներով նախատեսված դեպքերի)` առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

3. Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով, 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի
1. Սեպուհ Մխճեանին, որպես խախտում թույլ տված անձ՝
1) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջը խախտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ նախազգուշացման,
2) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 192-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները խախտելու համար, այն է՝ Նունե Դոխալյանի աշխատավարձը և չօգտագործված արձակուրդի համար հատուցումը, ընդհանուր գումարով 212871 (երկու հարյուր տասներկու հազար ութ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ չվճարելու և/կամ սահմանված ժամկետից ուշ վճարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ սահմանված ժամկետում չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով՝ 53218 (հիսուներեք հազար երկու հարյուր տասնութ) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2. Սույն որոշումը ծանուցել Սեպուհ Մխճեանին, հասցե՝ քաղաք Երևան, Տերյան փ., 52 շենք., 13 բն.։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի
72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։


ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝


ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.
Որոշումը ստացա ______________________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
______________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ______________________________________________________________________________________________________________________

Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ ծանուցագրի համարը)

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`