Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

(N 110823-2070 վ/վ) Որոշում՝ Կասանդրա Հովհաննիսյան Ա/Ձ-ի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին

10.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾ




«07» սեպտեմբեր 2023թ. ք. Երևան


Որոշում N__
Վարչական տույժ նշանակելու մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմնի) ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանս ուսումնասիրելով.
1. Վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու մասին 2023 թվականի օգոստոսի 11-ի թիվ ՎՎ-2098-Ա հրամանը,
2․ 2023 թվականի օգոստոսի 11-ի N 110823-2070 վարչական վարույթը կարճելու մասին N 2174 որոշումը,
3․ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու 2023 թվականի օգոստոսի 30-ի N 06/19379-2023 ծանուցագիրը,
4․ Վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի սեպտեմբերի 01-ի N 1532 արձանագրությունը,
5․ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու վերաբերյալ 2023 թվականի սեպտեմբերի 01-ի N 03/19587-2023 ծանուցագիրը.

Պարզեցի
1.Նկարագրական մաս
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 45-րդ հոդվածի 5-րդ մասով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի օգոստոսի 09-ին ստացված թիվ /70-4/48785-2023 գրությունը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 7-րդ ենթակետը, ՀՀ առողջապահական և աշխատանքի Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 11-ի թիվ ՎՎ-2098-Ա հրամանով հարուցվել է թիվ 110823-2070 վարչական վարույթ` Կասանդրա Հովհաննիսյան Մկրտչի Ա/Ձ-ում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ և 102-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 11-ի թիվ ՎՎ-2098-Ա հրամանի հիման վրա մասնագետների կողմից 2023 թվականի օգոստոսի 21-ին անհատ ձեռնարկատեր Կասանդրա Հովհաննիսյանի գործունեության՝ ք․Երևան, Տիտովի փողոց, 20 Ա, հասցեում իրականացվել է զննում:
Ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը՝
1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 09.08.2023 թվականին ստացված թիվ /70-4/48785-2023 գրությունը և արձանագրությունը,
2. Անհատ ձեռնարկատեր Կասանդրա Հովհաննիսյանի 21.08.2023 թվականի գրավոր հայտարարությունը։
Արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ Ռուբեն Խաչատրյանը, Հենզել Օհանյանը և Զավեն Մհերյանը 2023 թվականի ապրիլի 27-ի դրությամբ աշխատել են «ԿԱՍԱՆԴՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԿՐՏՉԻ Ա/Ձ-ում առանց աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի։
Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի սեպտեմբերի 01-ին կազմվել է N 1532 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության տեղի և ժամի մասին ծանուցագրի հետ պատշաճ ձևով ծանուցվել է անհատ ձեռնարկատեր Կասանդրա Հովհաննիսյանին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
2023 թվականի սեպտեմբերի 07-ին Տեսչական մարմնում ք. Երևան, Ա. Արմենակյան 129 հասցեում նշանակված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը անհատ ձեռնարկատեր Կասանդրա Հովհաննիսյանը չի ներկայացել, սակայն ներկայացրել է միջնորդություն գործի քննությունը անցկացնել առանց իր մասնակցության։

2. Պատճառաբանական մաս

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ Ռուբեն Խաչատրյանը, Հենզել Օհանյանը և Զավեն Մհերյանը 2023 թվականի ապրիլի 27-ի դրությամբ աշխատել են «ԿԱՍԱՆԴՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԿՐՏՉԻ Ա/Ձ-ում առանց աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի, կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է անհատ ձեռնարկատեր Կասանդրա Հովհաննիսյանը (անձ՝ AR0481240, տրված 2017-10-12, 008-ի կողմից):
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Կասանդրա Հովհաննիսյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Կասանդրա Հովհաննիսյաանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես անհատ ձեռնարկատեր՝ պաշտոնատար անձ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է` տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

1. Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230, 279, 281, 283-րդ հոդվածներով, և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝
Որոշեցի
1. Անհատ ձեռնարկատեր Կասանդրա Հարությունյանին որպես խախտում թույլ տված անձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու համար, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար, 150000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:
2. Սույն որոշումը ծանուցել Անհատ ձեռնարկատեր Կասանդրա Հովհաննիսյանին (ք․Գյումրի, Մազմանյան փողոց, 1-ին նրբանցք, 1-ին տուն, էլ. փոստ apermaryammik@gmail.com։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։

ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.

Որոշումը ստացա _________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
_________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում __________________________________________________________________________________________________________________
Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատի

Հասցե` ք. Երևան, Արմենակյան 129

Հեռ..` 010-65-05-53

Էլ. փոստ`