Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

(N 280823-2177 վ/վ) Որոշում՝ Արմեն Հակոբյան Ա/Ձ-ի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին

10.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾ




«11» հոկտեմբեր 2023թ. ք. Երևան


Որոշում N__
Վարչական տույժ նշանակելու մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմնի) ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանս ուսումնասիրելով.
1) Վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու մասին 2023 թվականի օգոստոսի 28-ի N ՎՎ-2205-Ա հրամանը,
2) 2023 թվականի հունիսի 08-ին Արմեն Հակոբյան Ա/Ձ-ում իրականացված զննման արձանագրությունը,
3) 2023 թվականի սեպտեմբերի 06-ի N 280823-2177 վարչական վարույթը կարճելու մասին N 2267 որոշումը,
4)Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու 2023 թվականի սեպտեմբերի 18-ի N 03/20717-2023 ծանուցագիրը,
5) Վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի սեպտեմբերի 27-ի N 1683 արձանագրությունը,
6) Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու վերաբերյալ 2023 թվականի սեպտեմբերի 27-ի N 03/21354-2023 ծանուցագիրը,
7)Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում 2023 թվականի հոկտեմբերի 05-ին տեղադրված ծանուցումը։


Պարզեցի
1.Նկարագրական մաս
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 45-րդ հոդվածի 5-րդ մասով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 21.08.2023 թ.-ին ստացված թիվ /70-5/50928-2023 գրությունը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 7-րդ ենթակետը, ՀՀ առողջապահական և աշխատանքի Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ ՎՎ-2205-Ա հրամանով հարուցվել է թիվ 280823-2177 վարչական վարույթ` Արմեն Հակոբյան Ա/Ձ-ում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ և 102-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ ՎՎ-2205-Ա հրամանի հիման վրա մասնագետների կողմից 2023 թվականի օգոստոսի 31-ին անհատ ձեռնարկատեր Արմեն Հակոբյանի գործունեության՝ ք․Երևան, Կոմիտասի 60 և Մաշտոցի 20 հասցեներում իրականացվել է զննում:
Ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը՝
1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 21.08.2023 թ.-ին ստացված թիվ /70-5/50928-2023 գրությունը,
2. Անհատ ձեռնարկատեր Արմեն Հակոբյանի 31.08.2023 թվականի գրավոր հայտարարությունը։
Արդյունքում պարզ է դարձել, որ.
1. խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ Մարինե Բաղդասարյանը, Շահեն Ղուկասյանը, Արմեն Բաղդասարյանը, Հրանուշ Հովհաննիսյանը, Միլենա Հարությունյանը, Ջեմմա Ասատրյանը և Էդիկ Շագոյանը 2023 թվականի ապրիլի 20-ի դրությամբ աշխատել են «ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ Ա/Ձ-ում առանց աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի,
2. խախտվել է «Ծխախոտային արտադրատեսակների եվ դրանց փոխարինիչների օգտագործման հետեվանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է՝ Շահեն Ղուկասյանը ( ծնված՝ 28.07.2007 թ.) 2023 թվականի ապրիլի 20-ի դրությամբ ներգրավվել է ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման աշխատանքներում։ Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին կազմվել է N 1683 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության տեղի և ժամի մասին ծանուցագրի հետ պատշաճ ձևով ծանուցվել է անհատ ձեռնարկատեր Արմեն Հակոբյանին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Ընկերության տնօրեն Արմեն Հակոբյանը 2023 թվականի հոկտեմբերի 11-ին նշանակված վարչական իրավախախտման գործի քննության իրականացման տեղի և ժամանակի մասին ծանուցվել է, սակայն վերջինիս հասցեագրված փոստը վերադարձվել է «Չպահանջված է» նշումով, միաժամանակ 2023 թվականի հոկտմբերի 05-ին ծանուցումը տեղադրվել է Հայաստանի հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
2. Պատճառաբանական մաս

Վարչական մարմինը հաստատված է համարում, որ խախտվել են.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի և «Ծխախոտային արտադրատեսակների եվ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է անհատ ձեռնարկատեր Արմեն Ն/Ք՝ 009664459, տրված 2017-12-21, 007-ի կողմից։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Արմեն Հակոբյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Արմեն Հակոբյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես անհատ ձեռնարկատեր՝ պաշտոնատար անձ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է` տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1731-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 18 տարին չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակներ, դրանց պատկանելիքներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ վաճառելու կամ որևէ այլ եղանակով իրացնելու մեջ ներգրավելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

3. Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230, 279, 281, 283-րդ հոդվածներով, և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝
Որոշեցի
1. Անհատ ձեռնարկատեր Արմեն Հակոբյանին Ն/Ք՝ 009664459, տրված 2017-12-21, 007-ի կողմից որպես խախտում թույլ տված անձ՝
1) ՀՀ աշխատանքային օրենսգիրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի, պահանջները խախտելու համար, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար, 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի,
2) «Ծխախոտային արտադրատեսակների եվ դրանց փոխարինիչների օգտագործման հետեվանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը խախտելու համար, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1731-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով՝ 150000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի,
Սույն կետի 1) և 2) ենթակետերով կիրառված վարչական տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 450000 (չորս հարյուր հիսուն հազար ՀՀ դրամ։
2. Սույն որոշումը ծանուցել անհատ ձեռնարկատեր Արմեն Հակոբյանին (ք․Երևան, Քանաքեռ 6-րդ փողոց, տուն 64, էլ․փոստ hakobyanarm68@gmail.com։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։

ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.

Որոշումը ստացա _________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
_________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում __________________________________________________________________________________________________________________
Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատի

Հասցե` ք. Երևան, Արմենակյան 129

Հեռ..` 010-65-05-53

Էլ. փոստ`