Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ՝ «ԵՐԵՎԱՆԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ (Վ/Դ-260)

14.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾ


«24» օգոստոս 2023թ. ք. Երևան

Որոշում N__
Վարչական տույժ նշանակելու մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմնի) ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանս ուսումնասիրելով.
1. Վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու մասին 2023 թվականի հունիսի 28-ի թիվ 723-Ա հրամանը,
2. «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ում 2023 թվականի հունիսի 28-ին հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հուլիսի 14-ին իրականացված զննման արձանագրությունը,
3. 2023 թվականի հուլիսի 27-ի թիվ 03/16692-2023 և օգոստոսի 07-ի թիվ 03/17508-2023 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման ծանուցագրերը,
4. Վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1398 արձանագրությունը,
5. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու վերաբերյալ 2023 թվականի օգոստոսի 11-ի թիվ 03/17950-2023 ծանուցագիրը։

Պարզեցի
1. Նկրագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով Գավրիկ Մելտոնյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի հունիսի 26-ին հարուցվել է թիվ Վ/Դ-260 վարչական վարույթ` «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ում (այսուհետ՝ նաև Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Մասնագետների կողմից 2023 թվականի հուլիսի 14-ին «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի՝ ՀՀ ք. Երևան, Ձորափի 26 հասցեում իրականացվել է զննում:
Ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը՝
1. Գավրիկ Մելտոնյանի թիվ 20 բանկային հաշվի քաղվածքը,
2. Գավրիկ Մելտոնյանի 14.07.2023թ. աշխատավարձի փոխանցման հաշվի քաղվածքը։
Արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են.
1) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին և
2-րդ մասերի պահանջները այն է՝ Գավրիկ Մելտոնյանի աշխատանքային պայմանագրի լուծման օրը՝ 2023 թվականի հունիսի 19-ին, վերջինիս չի վճարվել ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի համար հատուցում՝ 170.780 (հարյուր յոթանասուն հազար յոթ հարյուր ութսուն) ՀՀ դրամ միջին աշխատավարձ,
2) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը այն է՝ Գավրիկ Մելտոնյանի 2022 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների, 2023 թվականի հունվար, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընդհանուր գումարով 982.440 (ինը հարյուր ութսուներկու հազար չորս հարյուր քառասուն) ՀՀ դրամ աշխատավարձը Գավրիկ Մելտոնյանին վճարվել է օրենքով սահմանված ժամկետի խախտումով՝ 2023 թվականի հուլիսի 14-ին (հիմք բանկային փոխանցումների տեղեկագիրը)։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը 2023 թվականի օգոստոսի 11-ին կազմվել է թիվ 1398 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության տեղի և ժամի մասին ծանուցագրի հետ պատշաճ ձևով ծանուցվել է Ընկերության տնօրեն Մհեր Մարկոսյանին։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ։ Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
2023 թվականի օգոստոսի 24-ին Տեսչական մարմնում ք. Երևան, Ա. Արմենակյան 129 հասցեում նշանակվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննություն, որին Ընկերության տնօրեն Մհեր Մարկոսյանը չի ներկայացել և նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

2. Պատճառաբանական մաս

Վարչական մարմինը հաստատված է համարում, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին և
2-րդ մասերի և 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որի արձանագրման համար հիմք են հանդիսացել վարչական վարույթի ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերը, վարչական իրավախախտումների վերաբերյալ 2023 թվականի օգոստոսի 11-ի N 1398 արձանագրությունը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Ընկերության տնօրեն Մհեր Մարկոսյանը (անձնագիր՝ BA3426660, տրված 2018-11-12, 011-ի կողմից):
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Ընկերության տնօրեն Մհեր Մարկոսյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Մհեր Մարկոսյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես Ընկերության տնօրեն` պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի համաձայն՝ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230, 279, 281, 283-րդ հոդվածներով, և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝
Որոշեցի
1. Մհեր Մարկոսյանին (անձնագիր՝ BA3426660, տրված 2018-11-12, 011-ի կողմից), որպես խախտում թույլ տված անձ.
1) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու համար, այն է՝, աշխատանքային պայմանագիրը լուծելիս ընդհանուր գումարով 1153220 (մեկ միլիոն հարյուր հիսուն երեք հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամ աշխատավարձը և ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի համար դրամական հատուցումը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ օրենքով սահմանված ժամկետում չվճարված աշխատավարձի և ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի համար հաշվարկված միջին աշխատավարձի մեկ քառորդի չափով՝ 288305 (երկու հարյուր ութսունութ հազար երեք հարյուր հինգ) ՀՀ դրամ վարչական տուգանքի,
2. Սույն որոշումը ծանուցել «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Մհեր Մարկոսյանին, ք. Երևան, Աղայան փ. / շ / 9 / 73 և Ձորափի 26 ։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։

ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ







Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.

Որոշումը ստացա _________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
_________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում __________________________________________________________________________________________________________________
Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
__________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատի

Հասցե` ք. Երևան, Արմենակյան 129

Հեռ..` 010-65-05-53

Վեբ կայք` https://www.hlib.am/

Էլ. փոստ`