Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հ/610-2023 որոշում Ա/Ձ Շահեն Զեյնալյանին պատասխանատվության ենթարկելու մասին

16.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմիին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ր Ք Ի 283-ՐԴ ՀՈԴՎԱԾ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«26» սեպտեմբերի 2023 թ. № Հ/610-2023
Վարչական տույժ նշանակելու մասին


ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանս քննության առնելով Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2023 թվականի հուլիսի 27-ին կազմված թիվ Հ/610-2023 արձանագրությունը և վարչական վարույթի այլ նյութերը՝

ՊԱՐԶԵՑԻ

Տեսչական մարմնի ղեկավարի 20.07.2023թ. թիվ Հ/610-2023 հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային 182 հասցեում գտնվող Շահեն Զեյնալյան Ա/Ձ-ի մոտ ՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ։
Կատարված ստուգման արդյունքում 28․07․2023թ․ կազմվել է թիվ Հ/610-2023 արձանագրությունը, համաձայն որի՝ հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների հետևյալ խախտումները․

Կետ 1- Շինարարական հիմնատարրերը մշակված չեն հրապաշտպան լուծույթով կամ պատվածքով (ՀԱԿ բաժին 1 գլուխ 3, կետ 27)։

Կետ 2- Արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտների տարածքում կամ նրանց շրջակայքում նախատեսված չէ 1 հրշեջ հիդրանտ կամ նվազագույնը 50մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազան (ՀԱԿ բաժին 1 գլուխ 3 կետ 79, գլուխ 25 կետ 290)
Կետ 3. Շինությություններըը սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով (ՀԱԿ բաժին 1 գլուխ 7,կետ 81):
Կետ 4- Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը
չի փոխանցվում լիազոր մարմնին (ՀԱԿ բաժին 1 գլուխ 7,կետ 81)։
Կետ 5- Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը պետք է գտնվեն սարքին վիճակում (ՀԱԿ բաժին 1 գլուխ 7,կետ 100)։

Վերը նշված խախտումների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն:

2023թ. օգոստոսի 10-ին, ժամը՝ 11։00-ին Արմավիրի տարածքային բաժնում նշանակվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն, որի մասին ծանուցվել է Ա/Ձ Շահեն Զեյնալյանը ( անձնագիր AT 0220189 տրված 2019թ. հուլիսի 16-ին, 011-ի կողմից ՀՀ Արմավիրի մարզ գ. Այգեկ Երևանյան խճ. 67տուն)։ Վերջինս հրաժարվել է ստանալ ծանուցագիրը՝ կայանալիք վարչական գործի քննության տեղի և ժամանակի մասին (ծանուցագիրը 19.09.2023թ. տեղադրվել է Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում ) չի ներկայացել գործի քննությանը, վերջինիս կողմից գործի քննությունը հետաձգելու միջնորդություն, կամ գրավոր դիրքորոշում չի ներկայացվել։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, կոլտնտեսություններում, հասարակական վայրերում, պահեստային շենքերում, հանրակացարաններում և բնակելի տներում, ինչպես նաև համապատասխան օբյեկտներ նախագծելիս և կառուցելիս հրդեհային անվտանգության կանոնները խախտելը կամ չկատարելը, կամ հակահրդեհային գույքի, սարքավորումների, հրդեհները հայտնաբերելու և հանգցնելու ավտոմատ միջոցների օգտագործման ու պահպանության կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հիսնապատիկի չափով:
Այսպիսով, վարչական գործի նյութերում առկա ապացույցներով հիմնավորվել է Ա/Ձ Շահեն Զեյնալյանի կողմից կատարված իրավախախտման փաստը։

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ, 282-րդ և 225-րդ հոդվածների դրույթներով՝

ՈՐՈՇԵՑԻ
Ա/Ձ Շահեն Զեյնալյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ գ․ Այգեկ Երևանյան խճ․ 67 տուն

Հեռ..` 043704045

Էլ. փոստ`