Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Անատոլի Գոգոտինին վարչական տույժ նշանակելու մասին Որոշում N 16571.

16.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

«05» հոկտեմբեր 2023թ. ք. Երևան

Որոշում N ——
Վարչական տույժ նշանակելու մասին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմնի) ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանս, քննելով՝
1. Կարեն Ադամյան դիմումի հիման վրա 2023 թվականի հուլիսի 24-ին հարուցված թիվ Վ/Դ-313 վարչական վարույթի նյութերը,
2. 2023 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 03/20234-2023 և 2023 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 03/20891-2023 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին ծանուցագրերը,
3. վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1695 արձանագրությունը,
4. վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին 2023 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 03/21333-2023 ծանուցագիրը․

Պարզեցի
1.Նկարագրական մաս
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով Կարեն Ադամյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի հուլիսի 24-ին հարուցվել է թիվ Վ/Դ-313 վարչական վարույթը՝ «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Մասնագետների կողմից 2023 թվականի օգոստոսի 07-ին Ընկերությունում իրականացվել է զննում։
Ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը.
1. Առևտրաարդյունաբերական պալատի 2023 թվականի մայիսի 18-ի «Անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) հանգամանքների առկայության մասին» թիվ 08-01/120 հավաստագիրը,
2. Կարեն Ադամյանի 2019 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 834 աշխատանքային պայմանագիրը և դրանում փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 834-10, 2022 թվականի հուլիսի 14-ի թիվ 834-11 համաձայնագրերը,
3. Ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի 2023 թվականի հունիսի 19-ի թիվ 84-Լ հրամանը,
4. Կարեն Ադամյանի 2023 թվականի հունիսի 28-ի ամենամյա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ դիմումը և 2023 թվականի հունիսի 30-ից մինչև 2023 թվականի հուլիսի 10-ը ներառյալ (6 աշխատանքային օր) ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին 2023 թվականի հունիսի 28-ի թիվ 951-Ա հրամանը,
5. հայտարարված պարապուրդի վերաբերյալ Կարեն Ադամյանին տրամադրված 2023 թվականի հուլիսի 03-ի թիվ LS-Y’23-362 ծանուցումը։
Վարչական վարույթի ընթացքում պարզ է դարձել, որ խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ 2023 թվականի հուլիս ամսին ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար Կարեն Ադամյանին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար չի վճարվել մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով աշխատավարձ` 224609 (երկու հարյուր քսանչորս հազար վեց հարյուր ինը) ՀՀ դրամ՝ առանց հարկերի և պարտադիր այլ վճարումների։
Ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը 2023 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 03/20234-2023 ծանուցագրով, փոստային առաքանու միջոցով ծանուցվել է 2023 թվականի հուլիսի 24-ի թիվ Վ/Դ-313 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված 2023 թվականի սեպտեմբերի 20-ին կայանալիք վարչական իրավախախտման արձանագրության կազմման մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 03/20234-2023 ծանուցագիրը Անատոլի Գոգոտինին մինչև սեպտեմբերի 20-ը հանձնելու փաստը հավաստող ապացույցներ Տեսչական մարմինը ձեռք չի բերել, վարչական իրավախախտման արձանագրության կազմման օր է նշանակվել 2023 թվականի սեպտեմբերի 27-ը։
Ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը 2023 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 03/20891-2023 ծանուցագրով, փոստային առաքանու միջոցով ծանուցվել է 2023 թվականի հուլիսի 24-ի թիվ Վ/Դ-313 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման տեղի և ժամանակի մասին, որի ստացման փաստը հաստատվել է փոստային առաքանու ստացման-հանձնման ծանուցագրով (ստացված՝ 26 սեպտեմբեր 2023թ.)։
Վերջինս 2023 թվականի սեպտեմբերի 27-ին նշանակված վարչական իրավախախտման արձանագրության կազմմանը չի ներկայացել, միաժամանակ, չի ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու վերաբերյալ։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին կազմվել է թիվ 1695 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին 2023 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 03/21333 ծանուցագրի հետ միասին ուղարկվել է Ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինին։
2023 թվականի հոկտեմբերի 05-ին նշանակված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության իրականացման օրվա, տեղի և ժամանակի մասին Անատոլի Գոգոտինը պատշաճ կարգով ծանուցվել է, սակայն չի ներկայացել, միաժամանակ, չի ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու վերաբերյալ։


2. Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը, ուսումնասիրելով և վերլուծելով գործում առկա փաստական հանգամանքները, այդ թվում՝ Առևտրաարդյունաբերական պալատի կողմից 2023 թվականի մայիսի 18-ին «Անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) հանգամանքների առկայության մասին» թիվ 08-01/120 հավաստագիրը, Ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի 2023 թվականի հունիսի 19-ի բաց հանքի աշխատանքի դադարեցման արդյունքում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա հանքաքարի մատակարարման դադարեցմամբ պայմանավորված Ընկերության Արարատի ֆաբրիկայի աշխատողների զգալի մասին, այդ թվում՝ Կարեն Ադամյանին պարապուրդ հայտարարելու մասին թիվ 84-Լ հրամանը, որով մասնավորապես հիմնավորվում է, որ Արարատի ֆաբրիկան աշխատում է, իսկ պարապուրդ հայտարարվել է աշխատողների մի մասին, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ընկերության կողմից հարկադիր պարապուրդ հայտարարելու ժամանակահատվածում օրենսդրությամբ չեն սահմանափակվել ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները, դրանք համադրելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդված հետ, գտնում է, որ Ընկերության կողմից խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ 2023 թվականի հուլիս ամսին ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար Կարեն Ադամյանին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար չի վճարվել մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով աշխատավարձ ` 224609 (երկու հարյուր քսանչորս հազար վեց հարյուր ինը) ՀՀ դրամ՝ առանց հարկերի և պարտադիր այլ վճարումների։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Վիկտորի Գոգոտինը (անձնագիր՝ անձնագիր՝ 71 5849207, 2011.08.22, հասցե՝ քաղաք Երևան, Սարմենի 70)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Անատոլի Գոգոտինի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

3. Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով, 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի
1. Անատոլի Գոգոտինին, որպես խախտում թույլ տված անձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու՝ 224609 (երկու հարյուր քսանչորս հազար վեց հարյուր ինը) ՀՀ դրամ աշխատավարձը չվճարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ 56152 (հիսունվեց հազար մեկ հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2. Սույն որոշումը ծանուցել Անատոլի Գոգոտինին (հասցե՝ քաղաք Երևան, Սարմենի 70)։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։





ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ








Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.

Որոշումը ստացա ______________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
______________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ______________________________________________________________________________________________________________
Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ ծանուցագրի համարը)

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`