Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վահե Վարդանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում համար 1849, 6.11.2023թ.

16.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

«16» նոյեմբերի 2023թ. ք. Երևան

Որոշում N ——
Վարչական տույժ նշանակելու մասին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի տեղակալ՝ Վահագն Գրիգորյանս, քննելով.
1. քաղաքացի Մարինա Երոյանի դիմումի հիման վրա Տեսչական մարմնում 2023 թվականի օգոստոսի 9-ին հարուցված թիվ ՎԴ-350 վարչական վարույթի նյութերը, այդ թվում՝ «ՍՄՏ-ԲԵՍՏ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության վերաբերյալ 2023 թվականի սեպտեմբերի 20-ի արձանագրությունը,
2. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման 2023 թվականի հոկտեմբերի 31-ի ծանուցագիրը,
3. վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 1894 արձանագրությունը,
4. վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին 2023 թվականի նոյեմբերի 10-ի ծանուցագիրը.

Պարզեցի
1.Նկարագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Մարինա Երոյանի դիմումը, Տեսչական մարմնում 2023 թվականի օգոստոսի 9-ին հարուցվել է թիվ ՎԴ-350 վարչական վարույթը` Ընկերությունում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ, 170-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը.
1. Մարինա Երոյանի աշխատանքային պայմանագիրը,
2. 2022 թվականի ապրիլ ամսվա աշխատավարձի վճարման հանձնարարականները,
3. այլ փաստաթղթեր։
Արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ Մարինա Երոյանի 2022 թվականի ապրիլ ամսվա աշխատավարձը՝ 30180 ՀՀ դրամ և 22700 ՀՀ դրամ (առանց հարկերի և այլ պարտադիր վճարումների), վճարվել է համապատասխանաբար 2022 թվականի հունիսի 23-ին և հուլիսի 12-ին,
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջը, այն է՝ 2022 թվականի ապրիլ ամսվա աշխատվարձը սահմանված ժամկետից ուշ վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար Մարինա Երոյանին չի վճարվել տուժանք՝ վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
2021 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2022 թվականի հուլիսի 29-ը Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Վարդանյանը պատշաճ կարգով ծանուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման տեղի և ժամանակի մասին։
2023 թվականի նոյեմբերի 10-ին նշանակված վարչական իրավախախտման արձանագրության կազմմանը Վահե Վարդանյանը չի ներկայացել և չի ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու վերաբերյալ։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 1894 արձանագրությունը։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին ծանուցագիրը պատշաճ կարգով ծանուցվել է Վահե Վարդանյանին։
2023 թվականի նոյեմբերի 16-ին նշանակված վարչական իրավախախտման գործի քննությանը Վահե Վարդանյանը չի ներկայացել և չի ներկայացրել միջնորդություն՝ այն հետաձգելու վերաբերյալ։

2. Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը, հիմք ընդունելով գործում առկա փաստական հանգամանքները, այդ թվում՝ Մարինա Երոյանի ապրիլ ամսվա աշխատավարձի վճարման հանձնարարականները, հաստատված է համարում, որ 2021 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2022 թվականի հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում խախտվել են.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ Մարինա Երոյանի 2022 թվականի ապրիլ ամսվա աշխատավարձը՝ 30180 ՀՀ դրամ և 22700 ՀՀ դրամ վճարվել է համապատասխանաբար 2022 թվականի հունիսի 23-ին և հուլիսի 12-ին,
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջը, այն է՝ 2022 թվականի ապրիլ ամսվա աշխատվարձը սահմանված ժամկետից ուշ վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար, Մարինա Երոյանին չի վճարվել տուժանք՝ վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան վճարման ենթակա գումարի չափը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է 2021 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2022 թվականի հուլիսի 29-ը «ՍՄՏ ԲԵՍՏ» ՍՊԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Վահե Վարդանյանը (հիմք՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում Վահե Վարդանյանի՝ Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար հանդիսանալու վերաբերյալ առկա տեղեկատվությունը, անձնագրի համար՝ AT0292098, տրված 29.10.2019թ. 006-ի կողմից, հասցե՝ քաղաք Երևան, Մանթաշյան փող. 8-րդ շենք, 49 բն.)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Վահե Վարդանյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ 2021 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2022 թվականի հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում «ՍՄՏ ԲԵՍՏ» ՍՊԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Վարդանյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է եկել որպես պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 411, 412,41.6, 961 հոդվածներով, 158 հոդվածի տասնիններորդ մասով, 1695, 1698 հոդվածներով նախատեսված դեպքերի)` առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

3. Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով, 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի

1. Վահե Վարդանյանին, որպես խախտում թույլ տված անձ՝
1) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջը խախտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ նախազգուշացման,
2) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու, այն է՝ Մարինա Երոյանի 2022 թվականի ապրիլ ամսվա աշխատավարձը՝ 52880 (հիսուներկու հազար ութ հարույթ ութսուն) ՀՀ դրամը, սահմանված ժամկետից ուշ վճարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ սահմանված ժամկետում չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով՝ 13220 (տասներեք հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2. Սույն որոշումը ծանուցել Վահե Վարդանյանին, հասցե՝ քաղաք Երևան, Մանթաշյան փող. 8-րդ շենք, 49 բն.։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի
72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։


ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.
Որոշումը ստացա ______________________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
______________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ______________________________________________________________________________________________________________________

Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ ծանուցագրի համարը)

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`