Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ 05 հոկտեմբերի 2023թ. № 87518/15/16-Ա ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.12.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վաչույթի մասին ՀՀ օրենքի 29․1հոդված

ՈՐՈՇԵՑԻ

1. «ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎՏՈՈՒՂԻՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները՝
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Ղարիբջանյան խճուղի 3.3 հասցեում գրանցված «Ավտոգազալիցքավորման ճնշակայան» (ԱՎՕ համար՝ 5/2-0084) արտադրական վտանգավոր օբյեկտը տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելու համար նշանակել տուգանք` 1.000.000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամի չափով։
2. Սույն որոշման 1-ին կետով կիրառված տուգանքը՝ 1․000․000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամի չափով պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին՝ սույն որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը բողոքարկելու դեպքում՝ բողոքն առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
3. Տուգանքը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում, սույն որոշման անբողոքարկելի դառնալու պահից, գումարը օրենքով սահմանված կարգով ենթակա է բռնագանձման հարկադիր եղանակով։
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ օրենքով սահմանված ժամկետում Տեսչական մարմին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060866666

Վեբ կայք` https://www.utfsib.am/hy

Էլ. փոստ`