Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

|Ծանուցագիր «ԱԲԱՐՍԱ» ՓԲԸ-Ի ՏՆՕՐԵՆ ՊԱՐՈՆ ԳՈՒՐԳԵՆ ԹԱՌՈՅԱՆԻՆ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թիվ Վ/Դ-448 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործի քննության տեղի և ժամնակի մասին, ՎԻՎ արձանագրության տրամադրում

07.12.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

«ԱԲԱՐՍԱ» ՓԲԸ-Ի ՏՆՕՐԵՆ
ՊԱՐՈՆ ԳՈՒՐԳԵՆ ԹԱՌՈՅԱՆԻՆ
ՀԱՍՑԵ՝ Ք. ԵՐԵՎԱՆ, ՎԱՐԴԱՆԱՆՑ 28, ԲՆ. 139


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2023 թվականի դեկտմբերի 13-ին, ժամը 10։00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թիվ Վ/Դ-448 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ՀՀ Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փ. 129, 5-րդ հարկ։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Կից ներկայացվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։
Առդիր՝ «1» pdf ֆայլ։



ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ



Կատարող՝ Դավիթ Մարտիրոսյան
Աշխատանքային օրենսդրության
իրավական վերահսկողության բաժին
հեռ. 65-05-53/20/

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`