Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում՝ «ԳՐԱՆԴ ՄՈՒԼԻՆՈ» ՍՊԸ-ին առաջադրանք տալու մասին (թիվ 1865 որոշում)

15.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

«20» նոյեմբերի 2023թ. ք.Երևան

Որոշում N__
Վարչական տույժ նշանակելու մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմնի) ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանս ուսումնասիրելով.
1) Դիմումատու Լաուրա Ավետիսյանի դիմումը,
2) Վարչական վարույթ հարուցելու մասին 2023 թվականի օգոստոսի 14-ի ծանուցումը,
3) «ԳՐԱՆԴ ՄՈՒԼԻՆՈ» ՍՊԸ-ին առաջադրանք տալու մասին 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 0398 կարգադրագիրը,
4) 2023 թվականի հոկտեմբերի 17-ի Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու ծանուցագիրը,
5) Վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի հոկտեմբերի 27-ի N 1829 արձանագրությունը,
6) Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու վերաբերյալ 2023 թվականի հոկտեմբերի 27-ի ծանուցագիրը.

Պարզեցի
1.Նկարագրական մաս
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, 45-րդ հոդվածի 5-րդ մասով և հաշվի առնելով Լիանա Ղազարյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2023 թվականի օգոստոսի 14-ին հարուցվել է Վ/Դ-358 վարչական վարույթը՝ «ԳՐԱՆԴ ՄՈՒԼԻՆՈ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ, 170-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով Ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը՝
1. Լիանա Ղազարյանի կողմից տրամադրված 2022 թվականի փետրվարի 01-ի թիվ 010222/01-Ա աշխատանքային պայմանագիրը,
2. Լիանա Ղազարյանի կողմից տրամադրված 2022 թվականի փետրվար, մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսների աշխատավարձի վճարման վերաբերյալ բանկային քաղվածքները,
3. 2023 թվականի սեպտեմբերի 01-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված 01/71-6/53450-2023 գրությունը,
4. 2023 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված /70-2/56551-2023 գրությունը։
Արդյունքում պարզ է դարձել, որ.
1. խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ Դիմումատու Լիանա Ղազարյանը Ընկերությունում աշխատել է 2022 թվականի փետրվարի 01-ից մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը, որպես գլխավոր հաշվեպահ։ Աշխատանքային պայմանագրով Լիանա Ղազարյաի համար սահմանվել է աշխատավարձ 697101 (վեց հարյուր իննսունյոթ հազար մեկ հարյուր մեկ) ՀՀ դրամ (ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ), Լիանա Ղազարյանի աշխատավարձը առանց հարկերի և պարտադիր այլ վճարների կազմում է 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։ 2022 թվականի հունիս ամսվա համար հաշվարկվել է աշխատավարձ 50000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ (առանց հարկերի և այլ պարտադիր վճարների), որից 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ աշխատավարձը (առանց հարկերի և այլ պարտադիր վճարների) գործատուն վճարել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին օրենքով սահմանված ժամկետի խախտումով (կետանցված 103 օր),
2. խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի, 130-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ չի վճարվել Լիանա Ղազարյանի 2022 թվականի հունիս ամսվա 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ (առանց հարկերի և այլ պարտադիր վճարների) աշխատավարձը,
3. խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի և 170-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ Գործատուն Լիանա Ղազարյանի Աշխատանքային պայմանագիրը լուծելիս հաշվարկել է սակայն չի վճարել ընդհանուր գումարով 728220 (յոթ հարյուր քսանութ հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամ աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները։
4.խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ Լիանա Ղազարյանի 2022 թվականի հունիս ամսվա 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) օրենքով սահմանված ժամկետի խախտումով վճարելու համար (կետանցված 103 օր), գործատուն չի հաշվարկել և կետանցված յուրաքանչյուր օրվա համար չի վճարել տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը
Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին կազմվել է N 1829 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության տեղի և ժամի մասին ծանուցագրի հետ պատշաճ կերպով ծանուցվել է Ընկերության տնօրեն Արտակ Ավետիսյանին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Ընկերության տնօրեն Արտակ Ավետիսյանը 2023 թվականի նոյեմբերի 20-ին նշանակված վարչական իրավախախտման գործի քննության իրականացման տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցվել է (2023 թվականի նոյեմբերի 14-ի ծանուցմամբ Հայաստանի հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքով), սակայն չի ներկայացել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը և նրանից չի ստացվել միջնորդություն գործի քննությունը հետաձգելու մասին։
2. Պատճառաբանական մաս

Վարչական մարմինը հաստատված է համարում, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի, 170-րդ հոդվածի 1-ին մասի, 192-րդ հոդվածի 1-ին մասի և 198-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ Դիմումատու Լիանա Ղազարյանը Ընկերությունում աշխատել է 2022 թվականի փետրվարի 01-ից մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը, որպես գլխավոր հաշվեպահ, Լիանա Ղազարյանի համար 2022 թվականի հունիս ամսվա համար հաշվարկվել է աշխատավարձ 50000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ (առանց հարկերի և այլ պարտադիր վճարների), որից 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ աշխատավարձը (առանց հարկերի և այլ պարտադիր վճարների) գործատուն վճարել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին օրենքով սահմանված ժամկետի խախտումով (կետանցված 103 օր), չի վճարվել Լիանա Ղազարյանի 2022 թվականի հունիս ամսվա 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ (առանց հարկերի և այլ պարտադիր վճարների) աշխատավարձը, ինչպես նաև Լիանա Ղազարյանի աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն հաշվարկել է սակայն չի վճարել ընդհանուր գումարով 728220 (յոթ հարյուր քսանութ հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամ աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները։ Օրենքով սահմանված ժամկետի խախտումով վճարված աշխատավարձի և աշխատանքային պայմանագիրը լուծելիս չվճարված աշխատավարձի ընդհանուր գումարը կազմում է 1228220 (մեկ միլիոն երկու հարյուր քսանութ հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամ (առանց հարկերի և այլ պարտադիր վճարների) ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է «ԳՐԱՆԴ ՄՈՒԼԻՆՈ» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Ավետիսյանը (Ն/Ք՝ 002133205, տրված 2015-06-22, 016-ի կողմից)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Արտակ Ավետիսյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ: Նշված հոդվածից հետևում է, որ Արտակ Ավետիսյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես Ընկերության տնօրեն՝ պաշտոնատար անձ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը՝ առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի համաձայն՝ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
3. Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230, 279, 281, 283-րդ հոդվածներով, և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝
Որոշեցի
1. Ընկերության տնօրեն Արտակ Ավետիսյանին, որպես խախտում թույլ տված անձ՝
1) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու համար («Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական տույժի՝ նախազգուշացման,
2) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի, 170-րդ հոդվածի 1-ին մասի և 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական տույժի՝ օրենքով սահմանված ժամկետի խախտումով վճարված և աշխատանքային պայմանագիրը լուծելիս չվճարված ընդհանուր գումարով 1228220 (մեկ միլիոն երկու հարյուր քսանութ հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամ աշխատավարձի մեկ քառորդի չափով՝ 307055 (երեք հարյուր յոթ հազար հիսունհինգ) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2. Սույն որոշումը ծանուցել «ԳՐԱՆԴ ՄՈՒԼԻՆՈ» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Ավետիսյանին, ք. Երևան Արցախի 34։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։




ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ



Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:

Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097:
Որոշումը ստացա
_________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)_

Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում
____________________________________________________________________________________________

Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ ծանուցագրի համարը)

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` 010-65-05-53

Էլ. փոստ`