Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կարապետ Մատինյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների կազմմանը հրավիրելու մասին ծանուցագիր

04.01.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1 ՀՈԴՎԱԾ


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 230-րդ հոդվածը՝ 2024 թվականի հունվարի 10-ին, ժամը 1100–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2023 թվականի օգոստոսի 7-ի № 23080455 հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման ընթացքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան փողոց 129, 5-րդ հարկ հասցեում։
2024 թվականի հունվարի 10-ին ժամը 11:30–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու նաև արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան փողոց 129, 5-րդ հարկ հասցեում։
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանչի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը գանգատարկելու գործով որոշումը։



ԱՆՆԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Ա. Արմենակյան 129

Հեռ..` 374-10) 65-05-53

Վեբ կայք` info@hlib.am

Էլ. փոստ`