Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հովհաննես Բալայանին վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը հրավիրելու մասին ծանուցագիր

04.01.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1 ՀՈԴՎԱԾ


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2024 թվականի հունվարի 10-ին, ժամը 10:00-ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա Տեսչական մարմնի՝ ք․ Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փողոց 129 հասցեում:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը։

ԱՆՆԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Ա. Արմենակյան 129

Հեռ..` 374-10) 65-05-53

Վեբ կայք` info@hlib.am

Էլ. փոստ`