Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 10613826 կատարողական վարույթով կայացված <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշում

04.01.2024

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` ՀԿԱԾ Շիրակի մարզային բաժնի, Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1, 35,2, 35,3, 35.4 հոդվածների պահանջով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.04.2023թ. տրված թիվ ԵԴ/8951/17/23 կատարողական թերթի համաձայն պետք է Ատոմիկ Ալեքսանի Էլոյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲ ընկերության բռնագանձել վարկային պայմանագրի խախտման հետևանքով ձևավորված ընդհանուր առմամբ 272159.90 ՀՀ դրամ, որից վարկի հիմնական պարտք՝ 226297.70 ՀՀ դրամ, վճարման ենթակա տոկոսներ՝ 39481.90 ՀՀ դրամ,որից՝ ժամկետային տոկոսագումար` 1918.10 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսագումար` 33508.30 ՀՀ դրամ, ժամկետանց վարկի տոկոսագումար` 4055.50 ՀՀ դրամ, տույժեր, տուգանքներ՝ 6380.30 ՀՀ դրամ: 226297.70 ՀՀ դրամ գումարի չափով վարկի մնացորդին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ՝ սկսած 31․12․2021թ. Օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ՝ վարկավորման պայմաններով նախատեսված տարեկան 24% (քսանչորս) տոկոս դրույքով: 33508.30 ՀՀ դրամ գումարի չափով ժամկետանց տոկոսագումարին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ՝ սկսած 31․12․2021թ. օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ՝ վարկավորման պայմաններով նախատեսված տարեկան 48% տոկոս դրույքով։ Ատոմիկ Ալեքսանի Էլոյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 18500 ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից վճարված արբիտրաժային վճարի գումար:

Հասցե` ք․ Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 060-71-35-31

Վեբ կայք` cesa.am

Էլ. փոստ`