Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներն ապահովելու մասին

16.01.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտե
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին հոդվածը

«ԱԼԵՔՊՈԼ ՓՐՈՋԵՔԹՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԱՐՄԱՆ ԼՅՈՎԱՅԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի՛ պարո՛ն Բարսեղյան
«Ալեքպոլ փրոջեքթս մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Գյումրի, Շահումյան 105 հասցեում գործող հյուրանոցի ցուցանակը ոչ հայերեն ձևավորմամբ լինելու փաստով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը Ձեր ներկայությամբ կազմելու և Ձեր՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով նախատեսված՝ դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը, «Կոնվենցիա Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին* փոփոխված 11-րդ արձանագրությամբ» ՀՀ միջազգային պայմանագրի 131-րդ հոդվածով (առանց 11-րդ արձանագրության՝ 13-րդ հոդված) նախատեսված՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, նույն համաձայնագրի 63-րդ հոդվածով (առանց 11-րդ արձանագրության՝ 6-րդ հոդված) նախատեսված՝ արդար դատաքննության իրավունքը, Վարչակական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ապահովելու նպատակով խնդրում ենք, որ Դուք 2024 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 13:30-ին, գաք «Ալեքպոլ փրոջեքթս մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Գյումրի, Շահումյան 105 հասցեում գործող հյուրանոց։
Ձեր՝ պատշաճ ծանուցված լինելու և չգալու դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կկազմվի Ձեր բացակայությամբ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 266894 (21 կամ 23), (093) 005720 հեռախոսահամարներով։
ՀՀ լեզվի կոմիտեի վարչական իրավախախտումների բաժնի
գլխավոր մասնագետ՝ Արմինե Տեր-Բալյան
ավագ մասնագետ՝ Գոհար Մանթաշյան
16 հունվարի 2024 թ.

 

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կիևյան 16

Հեռ..` (+347) 010-266860 (+347) 010-266879 (13 կամ 21)

Վեբ կայք` contact@langcom.am

Էլ. փոստ`