Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԱՐՄԱՎԻՐ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՏՆՕՐԵՆ՝ ՎԱՀԱԳՆ ՄՈՒՇԵՂԻ ԱՐՇԱԿՅԱՆԻՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

05.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Արմավիրի տարածքային բաժին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

Դուք հրավիրվում եք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժին՝ «ԱՐՄԱՎԻՐ» ջրօգտագործողների ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում 2024 թվականի հունվարի 18-ին կազմած թիվ 02/05 արձանագրության գործի քննությանը, որը կկայանա 2024 թվականի փետրվարի 13-ին, ժամը՝ 11։00-ին ՀՀ Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Սբ. Գրիգոր Լուսավորիչ 27 ա հասցեում:
Համաձայն Վարչարարության հիմունքների և Վարչական վարույթի մասին ՀՀ օրենքը 39-րդ հոդվածով սահմանված կարգով վարչական վարույթի մասնակիցները իրավունք ունեն վարույթն իրականացնող մարմնում ծանոթանալու վարչական վարույթի նյութերին:
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (օրենսգիրք) 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
Օրենսգրքի վերոնշյալ հոդվածի համաձայն՝ Դուք իրավունք ունեք՝
1. ծանոթանալու գործի նյութերին,
2. բացատրություններ տալու,
3. ապացույցներ ներկայացնելու,
4. միջնորդություններ հարուցելու,
5. գործի քննության ընթացքում oգտվելու փաuտաբանի իրավաբանական
oգնությունից,
6. ելույթ ունենալու մայրենի լեզվով և oգտվելու թարգմանի
ծառայություններից, եթե չեք տիրապետում այն լեզվին, որով տարվում է
վարույթը,
7. բողոքարկելու կամ գանգատարկելու գործով որոշումը,
8. ներկա գտնվելու վարչական իրավախախտման վերաբերյալ գործի
քննությանը:

Հասցե` ՀՀ ք․ Վաղարշապատ ՍԲ․ Գրիգոր Լուսավորիչ 27 Ա

Հեռ..` 06048802

Վեբ կայք` ecoinspect.am

Էլ. փոստ`