Գույքի անբավարարության հիմքով թիվ 11376229 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշումը
21.02.2024
«Օպտիմուս Լեքս ՍՊԸ» արբիտրաժային տրիբունալի 15.06.2023 թվականի թիվ 12-373/04/23 համաձայն պետք է`
Դավիթ Զավենի Աթաբեկյանից և Անժելա Էդիկի Բայախչիյանցից համապարտության կարգով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ -ի օգտին բռնագանձել 2163825.4 ՀՀ Դրամ և հաշվեգրվող տոկոսներ:
Պարտապան Անժելա Էդիկի Բայախչիյանցից բռնագանձված ողջ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պահանջատեր «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար:
Նշված կատարողական վարույթով առկա է սնանկության հատկանիշ։