Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցում Ֆայնդ Յոր Պրոգրես ՍՊԸ-ի տնօրեն Լիդիդ Ավալյանին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի հունվարի 5-ին հարուցված թիվ 050124-018 վարչական իրավախախտման արձանագրության կազմման տեղի և ժամանակի մասին

06.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված








N _____________________

“___ “ ______________ 2024թ. ՀՀ, 0046, ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26
 (+374-10) 65-05-53, Էլ. փոստ info@hlib.am


«ՖԱՅՆԴ ՅՈՐ ՓՐՈԳՐԵՍ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ
ՏԻԿԻՆ ԼԻԴԻԱ ԱՎԱԼՅԱՆԻՆ,
ՀԱՍՑԵ՝ ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂ. 25
ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂ. 23/3 ՇԵՆՔ , ԲՆ. 3
ԷԼ. ՀԱՍՑԵ՝ mailto:business@findyourprogress.com

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը և հաշվի առնելով թիվ 050124-018 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2024 թվականի մարտի 12-ին ժամը 10:00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի հունվարի 5-ին հարուցված թիվ 050124-018 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան 26)։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը։

ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կատարող՝ Գարիկ Պողոսյան
Աշխատանքային օրենսդրության
վերահսկողության վարչություն
հեռ. 65-05-53 (20)

Հասցե` Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650553

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`