Թիվ 09164100, թիվ 09164103, թիվ 09164106 և թիվ 10547049 կատարողական վարույթներով «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը
06.03.2024
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Զ.Մաշուրյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 09164100 կատարողական վարույթով՝ Վրեժ Ռազմիկի Արզանյանից և մյուսներից համապարտության կարգով հօգուտ ,,Ակբա բանկ,, ԲԲԸ-ի 2.606․432 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ բռնագանձման պահանջներ, թիվ 10547049 կատարողական վարույթով՝ Վրեժ Ռազմիկի Արզանյանից հօգուտ ,,Ակբա բանկ,, ԲԲԸ-ի 849․697 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ բռնագանձման պահանջներ, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու վերաբերյալ։