Հարկադիր Էլեկտրոնային աճուրդի մասին
10.04.2024
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԵԴ2/0181/17/23 կատարողական թերթի համաձայն պետք է Արման Վարդանի Արղամանյանից հօգուտ Արդշինբանկ ՓԲԸ բռնագանձել 5.209.805 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ, բռնագանձումը տարածելով գրավի առարկա հանդիսացող Լոռու մարզ, ք. Սպիտակ, Էստոնական թաղ. 4 շենք 2 բնակարան հասցեի անշարժ գույքի վրա:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս: