Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գույքի անբավարարության հիմքով թիվ 07613095 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

17.04.2024

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն,Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժին
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 28, 28.1 և Սնանկության մասին ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող Սերժիկ Հակոբյանի կողմից կայացվել է որոշում թիվ 07613095 կատարողական վարույթը սնանկության հիմքով կասեցնելու վերաբերյալ: Հիմք՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 07.12.2022թ. տրված թիվ ԵԴ/19613/02/21 կատարողական թերթի համաձայն պետք է Լենա Հմայակի Բաղդասարյանից հօգուտ Գայանե Ռուստամի Քեսաբյանի բռնագանձել 10400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 110000 ՀՀ դրամ՝ որպես պարտքի մայր գումար։
Լենա Հմայակի Բաղդասարյանից հօգուտ Գայանե Ռուստամի Քեսաբյանի բռնագանձել 92 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես 28․02․2021թ․ մինչև 27․03․2021թ․ 10400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսի գումար և 976 ՀՀ դրամ՝ որպես 28․02․2021թ․ մինչև 27․03․2021թ․ 110000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսի գումար։
Լենա Հմայակի Բաղդասարյանից հօգուտ Գայանե Ռուստամի Քեսաբյանի բռնագանձել 10400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 110000 ՀՀ դրամի վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգով հաշվեգրվող տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից համապատասխան ժամանակահատվածների համար սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքներին համապատասխան` սկսած 28․03․2021թ․ մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի հինգ տոկոսի չափով գումար, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս։
Պարտապանի գույքը նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկից ավելիի չափով բավարար չէ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար, որի հիմքով կատարողական վարույթը կասեցվել է:

Հասցե` ք, Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 60 713 468

Վեբ կայք` kentron@harkadir.am

Էլ. փոստ`