Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(22)234666-Ա Վարչական տույժ նշանակելու մասին

14.05.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(22)234666-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «26» հունվարի 2024թ․

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով Ռեզազադեհաղդամ Ադելի (REZAZADEHAGHDAM ADEL, անձնագիր՝ E52857628, այսուհետ՝ վարորդ) նկատմամբ 2023 թվականի դեկտեմբերի 07-ին կազմված թիվ Տ(22)234666 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որի արդյունքում 07.12.2023 թվականին կազմվել է թիվ 20712230068 կշռման անդորրագիրը (կշեռք՝ ԷԴԵՍՍԱ-ԱՍ գ/հ 1, ստուգաչափման համար՝ թիվ 075731) և թիվ Տ(22)234666 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։
Համաձայն արձանագրության՝ Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 200+000 կմ հատվածում վարորդը երթևեկել է կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը 1․900 կիլոգրամով գերազանցող 3 սռնի ունեցող ԴՈՆԳ ՖԵՆԳ «DONG FENG» մակնիշի 87A153-10 հաշվառման համարանիշի մեխանիկական տրանսպորտային միջոցով, 2 սռնի ունեցող ԹՐԵՅԼԵՐ «TRAILER» մակնիշի 87A154-10 հաշվառման համարանիշի կիսակցորդով:
Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են` թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշման Հավելված 2-ով (այսուհետ նաև՝ Հավելված) սահմանվել են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը։
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է Վարորդի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վարորդը պատշաճ ծանուցված լինելով գործի քննության տեղի և ժամանակի մասին, չի ներկայացել գործի քննությանը և չի ներկայացրել գրավոր առարկություն։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝

ՈՐՈՇԵՑԻ

Ռեզազադեհաղդամ Ադելին (REZAZADEHAGHDAM ADEL) ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:



ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`